Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/465

Այս էջը հաստատված է

գնաց դռնիցը մտիկ տվուց, տեհավ էս պառավը ատամները քսըմ ա քարի, քսըմ ա տախտակի։

Ասեց, իրա մեչը․ «Էս օղլուշաղը պըտի մեզ վնասի»։ Էկավ ախպորտանցը վե կացրուց.— Վե՛րեք,— ասեց,— վե՛րեք, մենք մահի դռանն ենք։

Ախպերտանքը վե կացան, ասեցին.— Հը, ի՞նչ կա։

— Դե՛,— ասեց,— մեր տեղը բաց արեք։

Իրանց տեղը որ բաց արեցին, մի ախպորը կանչեց իրա հետ, էկան էտ ախչըկերանցը մի մին վե կալան տարան իրանց տեղը դրին, իրանց փափախները դրին էտ ախչըկերանց գլխները։ Ախչըկերանց աղլուխը վե կալան իրենց գլուխը կապեցին, նի մտան էտ ախչըկերանց տեղը՝ էտ էրկու ախպերը էլեդ քնեցին, էտ պուճուր ախպոր քունը տարավ ոչ, քնեց ոչ։

Շատ մնաց՝ քիչ, մին էլ տեհավ Ազրաիլի պես պառավն էկավ՝ վրա պրծավ տղերանց տեղի վրա, էտ ախչըկերանցը փրթեց, ճխըլտեց, վեր ածեց, գնաց ու թեք ընկավ քնեց։

Պուճուր տղեն ախպորտանցը վե կացրուց․— Վե՛րեք, — ասեց,— վախտով կորչենք, մեր գլուխը քյալակ կգա։

Վե կացան ու ընկան ճամփա, յա հո՜ւ յալլահ։

Գնացին հասան մի կարմնջի. էտ կարմնջի անըմը Երթըմկերած կարմունջ էր, պառավը երթըմ էր կերել, որ էտ կարմունջր անց կենար ոչ։

Շատ էր քնել, քիչ էր քնել պառավը, քնիցը զարթնեց, տեհավ իրա ախչըկերանց սասը-սուսը[1] չկա։

Ասեց․— Ա՛յ ջանըմ, էս իմ ախչըկերքը խի՞ չեն վե կենըմ։

Վե կացավ պառավը, գնաց նի մտավ օթախը՝ տեհավ որ տղա չկա, ախչըկերքն էլ փրթված վե թափած են։

Ասեց.— Վայ գլխիս, ըս ի՞նչ օյին ա էկել իմ գլուխը։

Նի’լավ կտուրը, մտիկ տվուց դըբա Երթըմկերած կարմունջը, տեհավ որ տղեքը անց են կացել կարմունջը.— Է՜ գիտի,— ասեց,— գնացեք։ Երթըմկերած կարմունջը անց եք կացել, էլ ֆայդա չունի։

Էս օղլուշաղը վեր էկավ ու գնաց կսկծու թեք ընկավ քնեց։

Էտ տղերքը գնացին, շատ, քիչ գնացին մի քաղաքի թուշ էլան,

  1. Ձայն (ծանոթ․ բանահավաքի)։