Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/47

Այս էջը հաստատված է

կանեմ։ Քեզ իլլաճ անի՝ Ղարաբուլուտ Ղահըրմանի ախչկա տակի խալլու ձին իլլաճ կանի, գնա՛ ընենց մտի մսուրքը, որ ձին էլ չիմանա. կէթաս լաց կըլես, ձին քեզ կասի. «Իսան[1] օղլի, խի՞ ես լաց ըլըմ», դու նրան ցավդ կասես, նա քեզ իլլաճ կանի:

Տղեն գլուխ տվուց ախչկանը, շնորակալ էլավ, գնաց, գնաց, ուսուլով մտավ ձիու մսուրքը, մղկըտաց, գոռաց, ճչաց, հենց լաց էլավ, որ ձիու խիղճն էկավ, լիղու էլավ՝ ասեց. «Իսան օղլի, խի՞ ես լալիս, քու ցավն ի՜նչ ա»:

— Վիրե աստված, — ասեց, — ներքևը դու, իմ ցավից ազատողը դու պըտի ըլես:

— Ասա՛ տենեմ քու ցավն ի՜նչ ա:

Ասեց.— Ընդար տանջանքով էկել եմ հասել ըստի, որ էտ ախչիկն առնեմ։

— Տեհած կա՞ս էտ ախչիկը։

— Չէ՛, կաթիդ ղուրպան, տեհել չեմ։

— Դու ո՞ւմ տղեն ես։

— Ես Անա թաքավորի տղեն եմ։

— Դե որ ըտենց ա, վե՛ կաց, բոլ ա լաց ըլես։ Կէթաս քառասուն օթախ բաց կանես, քառասուն օթախը անց կկենաս, մի հատ օթախ կա՝ ոսկով զարթարած, ախչիկը էտ օթախըմը քնած ա, մենակ թե՝ վրա չպրծնես պաչես, կվեկենա միսդ կքրքրի: Էտ հասակի ախչիկ ա, նրա էրեսը իսան չի տեհել։ Եռեսուն ութը օր քնել ա, մնըմ ա էրկու օր, որ վե կենա։ Մի հատ թախտ կա էտ օթախըմը դրած, վրին մի բութուրգա կա, մի ըստաքան: Հազարեն դաստան բիլբուլը ծովի վրին կախ տված ա. որ նի կմննես օթախը՝ հ՚առաչինը գլուխ կտաս Հազարեն դաստան բիլբուլին, ետո կդառնաս բութուրգին. ետո ոնների տակի էրկու շամագանը վե կունես, կտանես գլխավիրևը վե կդնես։ Գլխավրինը կբերես ոնների տակը կդնես ու ձեռդ կառնես ըստաքանը, բութուրգից կլըքցնես:

Տղեն ասեց.— Կաթիդ մեռնեմ, էտ ջուրը ի՞նչ ջուր ա։

— Զահար ա, համա անվնաս ջուր ա։ Կխմես, կասես. «Օխա՜յ, էս ինչ լավ ջուր էր. ես իմ կլանքըմս ըսենց ջուր չի խմած»։

Բիլբուլը կասի թե. «Հազար բարի ես էկել», խոսալ չես։ Հա՛,

  1. Մարդ