Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/473

Այս էջը հաստատված է
ԻՐ ՀԱՐՍԻՆ ԱՉՔ ԴՆՈՂ ԹԱԳԱՎՈՐԸ

Ժամանակով կար, չկար մի թաքավոր, ուներ իրեք որթի։ Նազիր վազիրը թոփ էլան, ասեցին.— Թաքավոր, տղեքանցդ պըտի պսակես, հասել են։

Թաքավորն ասեց, շատ լավ, թող գան իրենց նետերը քցեն, որի դուռը ընկնի՝ նրա ախչիկը ուզեմ։

Հառաչ մենձ տղեն քցեց իրա նետը՝ ընկավ նազրի դուռը, եննա միշնեկ տղեն քցեց՝ ընկավ նազրի դուռը, էկավ պուճուր տղեն, նետը քցեց, գնաց դեմ էլավ մի լեռ քարափի։ Թաքավորը էրկսին պսակեց, հարսները բերուց տուն։

Ետ դառավ թաքավորը ասեց պուճուր տղին.— Արի՛ մըն էլ քցա նետդ։

Պուճուր տղեն պատասխանեց.—Չէ՛, իմ բախտը էն քարափն ա։

Վե կացավ գնաց էն քարափի տակը կաննեց, սկսեց լաց ըլել։ Ասսանից էր, էկավ էտ քարափի մեչ մի դուռը բացվեց, տղեն նի մտավ նեքսև, տեհավ մի պառավ նստած ա։

Պառավն ասեց.— Ո՛րթի, օցն իր պորտովը, ղուշն իր թևովը կարալ չի ըստի գա, դու մո՞նց էկար։

Տղեն ասեց.― Իմ ղսմաթը ըստեղ ա, տուր տանեմ։

Պառավն ասեց.— Բալի աստված ա կամեցել, կտամ։

Վե կալավ պառավը իրա պուճուր ախչիկը տվուց տղին, ասեց.— Ըհը՛, էս ա քու ղսմաթը, ա՛ռ գնա։