Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/48

Այս էջը հաստատված է

բիլբուլը կասի. «Գիտեմ քու միտքը, դու մեղավոր չես, ձին ա մեղավորը», էլի ձեն չես հանիլ:

Տղեն գլուխ տվուց ձիուն, ետ դառավ: Գնաց քառասուն օթախը բաց արուց, ընենց քրտինք ա թափել վրին, որ հ'աշկերի գիլեքից[1] էլ ա թափըմ սելավի նման։ Նի մտավ ախչկա օթախը, գլուխ տվուց Հազարեն բիլբուլին, ետ դառավ ախչկանը թամաշ արուց, տեհավ, որ ամեն մի ձեռի վրա տասը փթանոց ծակ քար կա. որ օյանմիշ էլավ՝ էն քարերը շխկացնի, նոր ձենին քնի, որ տենի մարթ չկա։ Էտ ախչկան որ տեհավ, տղի մազերը բիզ-բիզ էլան, համարյա օլրմի[2] դուռը գնաց։ Դառավ էկավ դըրա թախտը, գլուխ տվուց բութուրգին, ըստաքանը լքցրուց ու խմեց. ընենց դառն էր, ոնց որ օցի յաղու, ասեց. «Օխա՜յ, ինչ անուշ ջուր էր, իմ կյանքըմս ըսենց ջուր խմած չի»։ Նոր դառավ էկավ ղըբա ախչիկը. ոսկի աղլուխը էրեսը քաշած, վաթսուն հուս մազերը գլխատակը դրած։ Գլխավիրևի շամադանները վե կալավ ոնների տակը վե դրուց, ոնների տակինը տարավ գքխավիրե վե դրուց, թամաշ արուց, տեհավ էրկու շամադան կա՝ ոսկի, անգին քարով շարած, ընենց վառվըմ ա, ոնց որ կրակը: Էտ շամադանի մեչը մումը դրուց, մինն էն կողքին դրուց, մինն էս կողքին դրուց։ Էկավ ոնների տակին կաննեց. մի քիչ կացավ, ախչիկը եռաց ու քարերը շղշղկացրուց, էտ օթախը սաղ եռաց. ախչիկը դառավ մեկել կողքին՝ քնեց, Մըն էլ տեհավ սաբր էկավ ախչիկը. Տղեն ասեց.— Առողջութուն, թաքավորի ախչիկ։

Բիլբուլն ասեց.— Խեր ըլի, ա՛յ տղա, խի՞ ես էկել։

Տղեն ասեց.— Քեզ տենելու եմ էկել։

— Հա՛,— ասեց,— գիտեմ, ձին ա ասել քեզ, դուն մեղավոր չես։

Էտ քշերը տղեն ընչար լիս կաննած մնաց։ Էկավ էքսի օրը, էկավ էն ժամանակը, որ սաբր էր գալի, էլի էն ժամանակը սաբր էկավ։

— Առողջութուն, թաքավորի ախչիկ,— ասեց տղեն։

Էտ օրն էլ անց կացավ, տղեն կաննած մնաց։ Առավոտը լիսը բացվելուն պես բիլբուլը սկսեց խոսալը՝ շատ սիրուն, քաղցր խոսալը։ Էկավ սաբրը գալու վախտը՝ սաբրը էկավ։

  1. բիբ
  2. Մահվան