Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/480

Այս էջը հաստատված է

Ասեց.— Օխտը բադիա դրան պարտական ենք ոսկի տալու։

Ասեց.— Ես փողի կարոտ չեմ, ես ապրանքներ շատ ունեմ, իմ չոբաններս քնըմ են, ապրանքս ծնելու վախտը վնասվըմ են, էտ մարթիկը որ խոստացել են օխտը բադիա ոսկի տան, թող տեղը օխտը բադիա լու տան, չորսը՝ էք, իրեքը՝ որց։

Ըտեղ էտ մարթիկը գնացին Ապարան՝ լու հավաքելու, մեկը բռնըմ ին, բերըմ դնըմ բադյի մեչը, մտիկ են տալի թե՝ որց ա թե՞ էք՝ թռնըմ, փախչըմ էր։ Էտ մարթկերանց ճարը կտրվեց, թողացին փախան ըտրա մոտից։

Էտ տղեն գնաց իրա ապրանքի մոտը, համա էտ Թոփալը, Քյոսեն, Քոռը գնացին մի մարթ քթան, կանչին դրան փող տվին, հարուր մանեթ, մի ձեռք լավ շոր։

Ասին.— Էտ Էրևանցին ինչ տեղ կէթա հաց ուտելու, դու էլ կմննես ընդե. ինչ որ նա կուզի, դու էլ կուզես, վերչը դրա ավալախրը կիմանաս, կգաս մեր կուշտը։

Էտ Էրևանցին էր՝ ման էկավ, ման էկավ, մտավ մի միկիտան․ ըտե հաց ուզեց, մի բութիլ էլ գինի, նստեց իրա հացը ուտելու։ Էտ մարթը դրա եննուցը ալբիալը մտավ դրա միկիտանը․ տեհավ Էրևանցին ինչ ա ուտըմ՝ ինքն էլ ուզեց։

Ուտելու վախտը դրա կենացը խմեց, ասեց.— Ախպեր, քո՛ւ կենացը։

Նա էլ նրա կենացը խմեց։ Ըտե իրար հետ դոստացան, էտ Էրևանցուն պատմիլ տվեց իրա ամեն հանգամանքը։ Ըտե էտ մարթը, որ Էրևանցու ամեն հանգամանքն իմացավ, էկավ պատմեց Քոռին։ Էտ Քոռն էր՝ էքսի օրը քուչումը Էրևանցու հ'առաչը կտրեց։

Ասեց.— Բա՛րով, Մարտիրոս ջան, հերդ, մերդ ո՞նց են. ֆլան բարեկամդ, ֆլան ծանոթդ։

Էտ տղեն զարմացավ, մնաց։

Ասեց.— Գոհութուն ասսու, փափագով ուզըմ ի քեզ տենայի, հըմի տեհա։ Ես էն վախտը, որ ձեր տանն ի, դու նոր էլար մորիցդ, հ'աշկիդ մինը փուչ էր, իմը հանի, դրի քու հ'աշկի տեղը։

Ըտիան դա վե կացավ գնաց գուղ տանուտերի կուշտը։

Ասեց.— Տանո՛ւտեր, էրևանցի Մարտիրոսը, որ նրանց տանը ծառա ի, դա մորիցը ծնվեց, հ'աշկի մեկը փուչ էր, իմ հ'աշկը հանեցի տվի նրան։ Մինչի հըմի պահել ի, յոլա ի էթըմ, հիմի կարըմ չեմ։ Խնթրըմ եմ իմ հ'աշկը առնեք տաք ինձ։