Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/483

Այս էջը հաստատված է

ա վերցնըմ, ամեն մաղից մի բոժոժ ա կախ տալի, դնըմ ա դուտկի մեչ, կապըմ ա դավի վրա, ինքն էլ նստըմ ա դավի վրա, էթըմ ա դո՛ւզ էն թաքավորի քաղաքը, որը ամոթանք էր տալըմ։

Գիշերվա մի ժամանակ իչնըմ ա թաքավորի պալատի կուշտը, լի'լըմ ա վիրև, հաքնըմ ա էծի փոստը, դո՛ւզ թաքավորի գլխավիրև կայնըմ, իրեն թափ ա տալի՝ բոժոժները զնգղնգըմ են ու թաքավորը քնած տեղից զարթնըմ ա, խեչ ա հանըմ էրեսը. «Իսուս ու Քրիստոս»,— ասըմ:

Ջիկոն ասըմ ա,— Ի՞նչ Իսուս Քրիստոս, ինչ բան, Գափրել հրեշտրակը ինձ ղրկել ա, որ քո հոքին առնեմ։

Ասըմ ա.— Որ Գափրել հրեշտրակը քեզ ղրկել ա հոքիս առնելու, ինձ մեկ օր ժամանակ տուր, իմ քելեխը իմ ձեռովը անեմ, նո՛ր տարեք։

Ջիկոն մեկ օր ժամանակ ա տալիս թաքավորին։ Թաքավորը իր պատարագը անըմ ա, քելեխ ա տալի իրա վազրներին ու ժողովուրթին։ Էտ մեկ օրը անց ա կենըմ, մյուս օրը Ջիկոն զալիս ա գիշերը, կայնըմ ա թաքավորի գլխավիրևը, հենց որ իրան թափ ա տալի, թաքավորը զարթնըմ ա ու ասըմ.— Իսո՜ւս ու Քրիստոս, Իսո՜ւս ու Քրիստոս:

- Դե շո՛ւտ արա,– ասըմ ա,– ի՞նչ Իսուս-Քրիստոսի ժամանակն ա, Գափրել հրեշտրակը բարկացել ա, արի մտի ղուտիկը, որ պըտի տանեմ։

Դնըմ ա թաքավորին ղուտկի մեջ, կապըմ ա դավի վրա, գալիս ա դո՛ւզ իրա թաքավորի հոդը։

Ճանապարհին ասըմ ա,— Թաքավո՛ր, քեզ որ տանեմ Գափրել հրեշտրակի մոտ, ասեմ. «Կատվի նման մոլավա՛», կմոլավաս, ասեմ․ «Շան նման հաչա՛» կհաչաս, ասեմ, «Էշի պես զռա՛» կզռաս։

Թաքավորը կասա.— Լա՛վ։

Հասնըմ ա իրա թաքավորի պալատը։

Վազրները նստած, տղեն տանըմ ա ղուտիկը, դնըմ ա առաչները։ Ասըմ ա.— Թաքավո՛ր, կատվի նման մռլավա՝ թող Գափրել հրեշտրակը իմանա։

Թաքավորը մռլավըմ ա.— Միաո՜ւ, միաո՜ւ, միաո՜ւ:

Ասըմ ա.— Շան նման հաչա՛։

Թաքավորը հաչըմ ա.— Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ։