Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/485

Այս էջը հաստատված է
42․ ՀՆԱՐԱԳԵՏ ՔԱՉԱԼԸ

Մի եթիմ քաչալ էթըմ ա հոտաղ ըլելու։

Հասնըմ ա մե գեղ, մի մարթի ա ըռաստ գալի․ ասըմ ա․— Խազեին, հոտաղ չե՞ս բռնի։

Էն էլ ասըմ ա․— Զաթի ես էլ հոտաղի եմ ման գալի։

Տղան ասըմ ա․— Ի՞նչ պտի անեմ։

— Տասը հատ խոզ ունեմ, պտի տանես հանդը արածացնես, բերես տունը։

Էթըմ են տունը։ Որ էթըմ են տունը, քաչալի հաշկը ընկնըմ ա խազեինի իրեք ախչիկներից՝ պուճուրին։ Մտքի մեջը ասըմ ա․ «Իրեք տարի հոտաղ կըլեմ, թող պուճուր ախչիկը տա ինձ»։ Ու ըտենց էլ ասըմ ա խազեինին։

Խազեինը ասըմ ա․— Շա՛տ լավ, տվեցի,— բայց իրա մտքի մեչը ասըմ ա․ «Իրեք տարի կպահեմ, եթիմ, քաչալ տղա ա, ընենց կանեմ որ ինքը փախչի»։

Իրեք տարվա պայման են գրըմ, մեկն ինքն ա վեր ունըմ, մեկը՝ քաչալը։

Ու քաչալը խոզերը տանըմ ա հանդը։

Մի տարի խոզերը պահելուց ետով խազեինի մենծ ախչիկը էթըմ ա մարթի։ Մի տարուց ետն էլ էն մեկն ա գնըմ։

Մնըմ ա պուճուրը։

Մի վախտ ետով խազեինի պուճուր ախչկանն է՛լ նշան դրին։ Քաչալը մնաց մտածելով։