Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/486

Այս էջը հաստատված է

Ասավ.— էս իրեք տարի ա խոզերը պահըմ եմ, որ պուճուր ախչիկը տա ինձ, էտ էլ նշանեց…

Հանդըմը նստած քարի վրա մտածըմ էր ըտենց, բիրտան տեսավ, որ մի ամպ բանցրացավ։ Անձրև էր ուզըմ գար։ Քաչալը տեսավ, որ իրա հաքին զատ չկա բլըզից ու շալվարից սավայի, պտի թրչվի։ Հանեց շորերը, ֆորեց ֆողի մեչը, քարն էլ դրեց վրեն, ինքն էլ պըպըզեց քարի վրեն։ Անձրև էկավ։

Անձրևը կտրվելուց ետով հանեց, հաքավ։

Տեսավ կողքին մի մարթ, ասեց․— Քա՛չալ, էդ ո՞նց ա, որ չես թրչվել։

Քաչալն ասեց․— Ըհը՜մ, ֆանդ եմ գիտըմ։

― Ի՞նչ կըլի ինձ ասես։

― Դու սատանա ես,― ասեց,― շատ բա՛ն գիտես, բա խի՞ ինձ էլ չես ասըմ։

― Բան չե՛մ գիտըմ։

― Չէ՜, գիտըմ ես։

― Դե լա՛վ, քաչալ, ձեռդ դիր խոզի վրա, ասեմ։

Քաչալը դրեց ձեռը խոզի վրան։

Սատանեն ասեց․― Վը՛ռթ,— ու մեկ էլ տեսավ, որ ձեռը կպել ա խոզի մեշկին։ Քաշեց ձեռը, պոկ չէկավ, խոզը ճվաց։

Քաչալն ասեց.― Սատանա, դե բաց արա, իմ ֆանդն ասեմ։

Սատանեն ասավ.― Չէ՛, չեմ բաց անի, դու քու ֆանդն ասա, նոր բաց անեմ։

Քաչալն ասեց.― Շորերս ֆորել եմ, չի թրչվել։

Սատանեն ասեց.― Աճիկ-մաճիկ զընգա շո՛։

Ասեց-չասեց, քաչալի ձեռը պոկ էկավ։

Ու սատանեն կորավ։

Քաչալն ասեց.— Էս լա՛վ․ սրանով թե մի օյին խաղամ խազեինի գլուխը՝ ախչիկը կառնեմ։

Խոզերը ճաշին վեյնըմ ա, գալիս ա տուն։ Դստախունն էլ կապըմ ա գլուխը, տքտքալով գալիս տուն։

Խազեինն ասըմ ա․— Տո՛, նեյբաթ քաչալ, էս վախտ ո՞ւր բերեցիր խոզերը։

Ասեց․— Խա՛զեին, հիվանդ եմ, մեռնըմ եմ։

Ասեց․― Լա՛վ, գնա պառկի։