Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/50

Այս էջը հաստատված է

ընկնես, ոնց որ լաց ես էլել՝ ընենց լաց ըլես, իցե թե[1] ձին իլլաճ անի քեզ, թե չէ քու բանը չի ինձ գտնիլը։

Էտ ծովը Արևելքի թաքավորի սահմանըմն էր. էտ Արևելքի թաքավորը հ'իրա տոնը կատարըմ էր, ձկնապաններին կանչեց, տասը թոռչու, ասեց.— Որթիք ջա՛ն, ըսօր ինձ ձուկ կբռնեք՝ կբերեք ինձ, ինչ որ ձեր վարձն ա՝ մեկին էրկու ինձանից կստանաք։

Ձկնապանները գլուխ տվին, ետ դառան. վե կալան հ'իրանց թոռերը, գնացին դըբա ծովը, հ'առավոտվանից ընչար հ'իրիկնապահ հեչ բան չկալան, մի թոռչին շատ սամթին թոռ քցող էր.— Տղե'ք,— ասեց,— մի տարի ըստեղից մի ձուկն եմ հանել, որ մի թաքավորութուն արժեր, կաննեցե՚ք, մըն էլ պըտի քցեմ։

Թոռը քցեց, քաշելուն պես մի ոսկե ձուկ դուս էկավ։

— Տղե՚ք,— ասեց,— էս ձկնից ո՛վ ա տեհել։

— Շատ արթար ես ասըմ, ըտենց ձուկը մենք տեհել չենք մեր կյանքի մեչը։

— Սրա փորըմը զատ կա, տենը՞մ եք իժդար ա ուռած։

— Տղե'ք, բերեք մորթենք էտ ձուկը։

— Է՜, ափսոս ա ձուկը, բերեք տանենք թաքավորին տանք, մի քանի մանեթ կառնենք՝ խարջլըղ կանենք։

Ձկնապանը գնաց դալալի կուշտը, ասեց.— Ախպեր, գնա՛ թաքավորի ոսկե բոդնոցը, մեկել հ'իրա թամուզ աղլուխը վե կալ բե՛ր։

Դալալը գնաց աղլուխը և ոսկի բոդնոցը բերուց, կանանչ խոտ քաղեցին դրին ձկան տակը, աղլուխը քաշեցին հ'էրեսը, տարան տվին թաքավորին։

Թաքավորը տեհավ, որ էտ տեսակ ձուկը հ'իրա կյանքի մեչը տեհած չի, ասեց.— Նազի՛ր, էս տեսակ ձուկը տեհած կա՞ս։

— Չէ՛, թաքավոր, էս հ'առաչի անգամն ա։

— Դե տա՛ր, իմ ալմազ դանակովը մորթա, տես փորինը ինչ ա, վե կալ բեր։

Նազիրը ձեռները քշտեց, ձուկը առավ, տարավ մորթեց, փորը բաց արուց, տեհավ մի հատ հուլ՝ գեղին ղայթանով, բերուց թաքավորին տվուց։

— Ա՛յ տղեք,— ասեց թաքավորը,— էս ի՞նչ բան ա։

  1. Բալքի թե