Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/51

Այս էջը հաստատված է

— Թաքավոր,— ասեց վազիրը,— ինձ մի հեր ունեմ՝ հարիր եռսուն տարեկան ա, թե իմանա՝ իմ հերը կիմանա։
Գնացին բերին հալիվորին, մտիկ տվուց, ասեց,— ճանանչըմ չե՜ս, թաքավոր։
Ասեց,—Ըսենց բան ես չեմ ունեցել, ի՜նչ ճանաչեմ։
Ասեց, —մի թամուզ աղլուխ բերիլ տուր, հուլը սրբա՜. ա՜յ տղա, էս հուլը Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա հուլն ա, էս հուլն ա, ո՛ր ախչիկը տենես ինչ տեսակ ա՝հ՚ուշրդ կէթա քառասուն օր։
— Ես էտ ախչիկը ձեռք կբերեմ,—ասեց թաքավորը,—որ ձեռք բերի՝ քեզ լավ կշահեմ։ Դե՛, հալիվոր, գնա՜ քու տունը։
Թաքավորը դալալը քցեց քաղաքի մեչը թե,— Ւ՜նչ մարթ, ի՜նչ կնիկ կարենա Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչիկը գտնի բերի, լեզուն ինչ պըտըտի՝ կըտամ։
Ընտեղ կար մի հոքեվախ կնիկ, էկավ թաքավորի կուշտը:
— Հը՜, պառավ,— ասեց թաքավորը,— կարա՞ս ձեռ բերիլ։
Ասեց.— Ի՜մ բանն ա, որթի ջան, ես տարվա գլուխ էկած բանը մի սհաթըմը քանդըմ եմ. իմ բանն էլ էտ ա։
— Դե ուզա՛ տամ։
— Քեզանից կուզեմ տասնէրկու բութուրգա օխտը տարվա գինի, մի հատ ղայըղ՝ էրկու մարթ նստելու տեղ, մի հատ տավարճուղ[1] մեչր լիքր հաց. օխտը օր թող ղայըղչին ղայըղը քշի, որ ես սարվեմ, ետո մենակ գնամ բերեմ։
Թաքավորը պառավի ուզածները տվուց, պառավը օխտն օր ման էկավ ծովի հ՚էրեսին, սարվեց հ՚ամեն բան, ղայըղչուն ճամփու դրուց, հ՚ինքր մենակ նստեց ղայըղը՝ քշեց։ Քշեց էկավ ծովի էն հ՚էրեսը։ Էտ տավարճուղը պահեց ավաղըմը, ղայըղն էլ պահեց ավազըմը, հ՚էրեսը ավազոտ արուց պառավը, ծովի ղրաղին նստեց։
Գանք Անա թաքավորի աղի կուշտը։
Էտ հուլը կորցնելուց ետո տղեն խնթրեց ախչկանը, թե,— Ձին նստեմ, ծովի ղրաղը ման գամ՝ սիրտս բացվի։
— Այ տղա,— ասեց ախչիկը,— քեղանից ձին ո՞վ ա խնայըմ, նիլ ման արի իժդար կուզես, մենակ իմ թամքը չդնես, ուրիշ թամք կա գոմըմը, էն դի՛։
Մաղախ, (ծանոթ. բանահավաքի):

  1. Մաղախ, (ծանոթ. բանահավաքի)