Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/515

Այս էջը հաստատված է

— Իմ աղբոր արունը ձեզի հալալ ըլլի․ քառսուն օր մոհուլ տվեք ընձի։

Գարտաջ օղլին ընկավ ճամփեն։

Ազ կեթտի ուզ կեթտի, տերե թեփե դուզ կեթտի[1]․ գնաց խասավ Մասսա պես մե սարի, դես պտըտավ, դեն պտըտավ, տեհավ մե էր կա, էդ էրի դեմը մե ջաղջի քար են դեմ տվե։

Վեր կալավ, գցեց դեն, մտավ նեքսև, տեհավ Քառսուն-ծամ նստեր ա էստեղ։

— Լավ չես արե,— ասաց,— էս անհոգի դև ա, ղալըպ[2] չի տեսեր էսօր խոգին, բրդես էլ, կտրես էլ, կսաղանա։

— Ըպա էդրա հնարքն ինչ ա։

— Էդրա հնարքը դուն գիտես։

— Ոչ վառի, ոչ քաշի, տեղրանք գցի, նստի մեջը, ասա՝ խիվանդ եմ, էնդրա խոգու տեղ իմացիր։

Քառսուն-ծամ էնպեսդ արեց, ուզեցավ դևի խոգու տեղ իմանալ։

Դևը ասեց․— Իմ խոգին էնա ցախավելն ա։

Էն մեկել օրը ցախավելը զարդարեց. խետ կխաղեր, դևը էկավ.— Անխելք,— ասեց,— ցախավելն էլ մարդու խոգին ըլլի։

Աղջիկը լացավ, ասեց.— Դու քու խոգու տեղ չասի՛ր, օր ավղուշ գացածիդ պես՝ ես քու խոգու խետ խաղամ։

— Իմ խոգին Ալակյազա սարը մեկ դասապա[3] կա, էն դասապեն հնար չկա մարդ ըլնի, էն դասապի գլխի մեջ սանտուխ կա, էնդրա մեջ մե խատ չեքմեճա կա, էնդրա մեջ իրեք խատ ճնճղուկ կա. իմ խոգին էն իրեք ճնճուղն ին, ո՛ր կէրթա, թող էրթա բերե. ես չեմ կարամ բերի։

— Ըպա ի՛նչխ պըտի բերվի։

— Քու ծամերից էրկու խատ թել վերցնին, էթան, Էրևան դարբին Մարկոս կա, էդ դարբին Մարկոսի զնդանը կոտրին, չաքուճ շինեն։ Զնդանը չկոռվի, ծամերես էրկուս պըտի դնեն զնդանի վրեն, որ կկոտրի, էն չեքուճով էթան ոտերի տեղ շինեն, որ էլան էրի գլուխ, չէ՛, էլ իլլաճ չկա։

  1. Շատ գնացին, քիչ գնացին, սար ու ձոր գնացին (ծանոթ․ կազմողի)։
  2. Կաղապար (ծանոթ․ բանահավաքի)։
  3. Քարափ (ծանոթ․ բանահավաքի)