Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/525

Այս էջը հաստատված է

Ասեց.— Եննա էլ, էս ա,— ասեց, որ, ա՛ստված, տալդ ի՞նչ ա, առնիլք ի՞նչ ա։

Հալիվորը պատասխանեց, ասեց․― Կէթաս էն կնանոնցը կասես՝ ընչանք գութ մարթի ձեռք ընկնեք ոչ, ձեր գլխի ցավը կտրիլ չի։ Ձիանոնցն էլ կասես՝ ընչըմ դուք ընկնեք ոչ հողածնի ձեռ, ձեր միչքի եռ ու քորը կտրիլ չի։

Հալիվորն ասեց․— Կէթաս, ըտոնք որ կասես, քու հետ կգան․ որ հասնես ձեր գեղի ղրաղը ըտոնց հետնա՝ էտ քեզ տարած մարթը, որ տարել ա ըտոնք որ տենա քու ձեռին, էլի քու հետ մարջ կգա, որ ըտոնք էլ քու ձեռիցն առնի։ Որ կգա մարջ գալու դու կասես՝ արևը ո՞րդիան ա դուս գալի, նա կասի՝ արևելքիցը, դու ասա՝ արևմտիցը, վախենաս ոչ։— Ասեց հալիվորը ու համփարցվեց։ Էս դոնուշ[1] հ’իմացավ՝ էտ մարթը որ կար, դա աստված էր։

Ետ դառավ էկավ․ էկավ ձիանոնց կուշտը, ձիանն ասեցին․— է՜յ, հողածին, աստված մեր հըմար ի՞նչ ասեց։

Ասեց․— Աստված ասեց․ «Ընչըմ ընկնեք ոչ հողածնի ձեռ, ձեր մեչքի եռ ու քորը կտրիլ չի»։

Ձիանն ասեցին․— Քեզանից էլ լավ մարթ չկա, վե կալ մեզ տար։

Ըտոնց վե կալավ բերուց․ էկան հասան կնանոնց կուշտը․ բարով տվուց կնանոցը, կնանիքն ասեցին․— Դե՛ ասա, այ մարթ, տենանք աստված քե ի՞նչ ասեց։

Մարթն ասեց․— Աստված ասըմ էր՝ ընչըմ դուք ընկնեք ոչ մարթի ձեռ, ձեր գլխի ցավը կտրիլ չի։

Կնանիքն ասեցին․— Քեզանից լավ մարթ չկա, որ ըտենց ա, մենք քու կնիկը՝ դու էլ մեր մարթը, ուր կտանես՝ տար։

Էտ մարթը վե կալավ էտ կնանոնցը, անմենքը նի էլան մի ձի, ընկան ճամփեն, էկան։ Արի տես որ քանի էտ մարթը մարջըմը տարվել էր, էտ գեղիցը որ հեռացել էր, էտ տանող մարթը էտ գեղին շատ էր նեղացրե․ ընենց նեղացրել էր, որ շինել էր գերի իրան, լաց ին ըլըմ գեղով էտ մարթի ձեռիցը։

Էտ գեդըցիք առավոտը վե կացան, տեհան որ իրանց թաքավորը գալիս ա՝ էրկու կնկանով, իրեք ձիով․ ձիանը՝ ծովեղեն, կնանիքը՝ հրեղեն։ Ուրախացան գեղացիք, ասեցին․— Փա՜ռք քեզ աստված, էկավ մեր թաքավորը։

  1. Անդամ, (ծանոթ. բանահավաքի)։