Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/526

Այս էջը հաստատված է

Ձենը գնաց ընկավ էտ մարջը աանող մարթի անգաջը։ Է մարթը դուս էկավ տեհավ, ըղորդ որ գալիս ա։ Որ տեհավ, խելքը գլխիցը թռավ, ասեց. — Յարաբ մի բան էլ կըլի՞, որ էտ էլ ձեռիցը առնեմ։

Ետով էտ թաքավորը էկավ, վեր էկավ գեղըմը։

Մարջը տանողն ասեց.— Դրան զատ չունի, էտ կնանիքը ընչո՞վ պըտի պահի։— Ասեց.— Մի մհանա անեմ, էտ էլ առնեմ ձեռիցը։

Կանչեց էտ թաքավորին, ասեց.— Արի, էլի մարջ գանք։

Թաքավորն ասեց.— Արի՛։

— Դե՛ կանչեք տերտեր, տանուտեր, գեղի իշխաններ, մարջը հաստատեն։

Մարջը հաստատեցին։

Թաքավորը ասեց.— Արևը ո՞րդիան դուս կգա։

Մարջը տանողը ձեռը մեկնեց, ասեց.— Արևելքիցը։

Իսկ թաքավորը ասեց.— Արևմտիցը։

Ետով էտ գեղըցիք լաց էլան, գոռացին, ասեցին.— Թաքավոր, աստված քեզ անճախ տվել ա, էլի տարվեցիր, ախըր արևմտիցը արև չի դուս գա։

Թաքավորն ասեց.— Աստված մենձ ա։

Իրիկունը մութն ընկավ՝ քնեցին։ Գեղըցոց որի քունը տարավ, որինը՝ տարավ ոչ, ընչըմ լիս աստված են կանչըմ։

Առավոտը լիսացավ, թաքավորն ու մարջ տանողը, տերտերը, տանուտերը, իշխանները թոփ էլան ասեցին.— Դեհ տեհե՛ք, տեհեք, արևը որդիան ա դուս գալի։

Մարջը տանողը արխեին արևելք էր մտիկ անըմ, իսկ արևը դուս էկավ արևմտիցը։ Մի մզրախաբոյ էլ արևը բանցրացել էր, թաքավորն ասեց մարջ տանողին.— Քանի՞ մտիկ անես արևելք, մտիկ արա՛ արևմուտ, արևը մի մզրախաբոյ բանցրացել ա։

Մարջ տանողին տարավ թաքավորը, դրա ունեցած-չունեցածը ձեռիցն առավ․ թաքավորի խիղճը չտարավ, կնիկը, իրա էրեխեքր տվուց իրան, ինքը էլի նստեց թաքավոր։ Գեղըցիք օխտը օր, օխտը քշեր ուրախացան, կերան, խմեցին, փառք տվին աստծուն։

Երկնքից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անգաջ դնողին։