Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/53

Այս էջը հաստատված է

Մի քանի օրից ետո պառավը սկսեց օթախները մաքրել, թամըգացնել:

— Մարթ, էս կնիկը շատ լավ կնիկ է, որ բերել ես,— ասեց ախչիկը։

Մի օր ախչիկը հրամայեց հ’իրա աշչուն.— Տասներկու ռանգ կիրակուր կէփես. մեզ պառավ ունենք, կղրկենք՝ կտաս կբերի։

Կիրակրները պատրաստեց, բերուց օթախը։ Գնաց տավարճուղիցը վեց բութուրղա գինի հանեց, բերուց դրուց սուփրեն։

— Նանի՛, էս ի՞նչ բան ա։

— Սա երկնային գինի ա, որթի ջան, խմողը շատ ուրախ հաց կուտի:

Ըստաքանները լքցրուց պառավը, տվուց տղին, տղեն էլ տվուց ախչկանը: Հ’ամենքը մի ըստաքան խմելուց ետո,— Նանի,— ասին,— շատ լավ բան ա, էտ բիրատի մենք կխմենք:

Նանի ուզածն էլ էտ էր. խմեցին, ախչիկն էլ խուրդ ընկավ, տղեն էլ: Պառավը բռնեց ախչըկա ոննից, քաշեց դըբա ծովը, քցեց ղայըղը ու քշեց։

Օխտն օր անց կացավ, ախչիկը հենց իմացավ՝ հ’իրա տեղը քնած ա, հ’աշկերը բաց արուց, տեհավ ծովի վրին՝ ղայրղումն ա։

— Նանի՛,— ասեց,— ինձ ու՞ր ես տանըմ։

— Չարբղ տանեմ, արի քեզ տանեմ ընենց մի թաքավորի տղի տամ, որ օրական ինձ օրհնես, ի՞նչ ես էն դառցըվորին առել, նստել։

Խաբարը գնաց Արևելքի թաքավորին.— Աչքդ լիս ըլի՛, պառավն ախչիկը բերուց։

Թաքավորը ղրկեց քառասուն ախչիկ, ըտեղից ուրախութունով տարավ հ’իրա տունր։

Թաքավորը մտածեց թե. «Ես ի՞նչ ընծա տամ էս թավուր ախչըկանր»։

Վեզիրն ասեց.— Ա՛յ տնաշեն, քթածդ հուլը տուր հ’իրան։

Թաքավորը տվուց։ Ախչիկը շատ ուրախացավ, որ հ’իրա հուլը գտավ։

— Ինձ տար մի ջոկ օթախի մեչ դի,— ասեց,— էլ իմ հ’էրեսը մարթ չգա, դու էլ չգաս ընչար քառասուն օր, քառասուն օրից ետո կէթանք կպսակվենք։