Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/536

Այս էջը հաստատված է

կտրին տարան։ Պիտի էթաս գողերուն ման գաս, գտիս, բերես։ Յոթ ավուր մեչ գտար՝ գտար, չգտար՝ քո վիզ կէթա։

Վազիր թողեց, էլավ էկավ Ջուկոյի կուշտ։

— Է՛հ,— ասեց,— հայրիկ, էտ ի՞նչ ցավ էր, որ պատահավ քեզի,— ասեց Ջուկոն։

— Ո՛րթի,– ասեց,— ըսենց, ըսենց բան ա, պատահեր ա։

— Դե որ յոթ օր ա,— ասեց Ջուկոն,— դհոլ-զուռնեն բեր, ուտենք–խմենք, քեֆ անենք։

— Ո՛րթի,– ասեց,— իմ սրտեն արուն կէթա, դու կասես՝ քեֆ անենք։

— Քու բան չէ,— ասեց,— դու դհոլ-զուռնեն բեր, մնացածը ես կանեմ։

Կերան, խմին, քեֆ արին, յոթ օր դզվավ։

Ջուկոն ասեց․— Հայրի՛կ, գնա վերց բեր խինգ խարիր խատ ձիավոր։

Բերեց։

Ասեց.— Դե գնա դու տափ կաց էն հանդում, ես զորքով կգամ, գողեր կբռնենք, ատռուժի[1] կանենք, ոսկին կառնենք։

Վազիր գնաց տափ կացավ։ Գողեր էկան հանդ, ոսկին խանին, որ իրար մեչ բաժանեն, որ տանեն, զինվորներ բռնին, տարան թաքավորին։

Էտ վախտը վազիրն ասեց.— Է՛հ, էլ քու խաց ընձի խարամ դառնա, էլ ես քու խաց չուտեմ, պտի էթամ ֆայլութեն էնեմ, ապրիմ։

Ասեց.— Խի՞։

Ասեց.— Դու ընձի քու ոսկու խամար պտի ըսպանիր։

Էտ քաղաքի հանդեպ իրեք խատ ձուկ որսորթ կար։ Էտ օր գնացին ձուկ բռնելու։ Ինչքան թոռ քցին, ձուկ դուս չէկավ։ Ձուկ բռնողներ զարմացան։

Ասեցին.— Մեր բախտ փակվեր ա, էկեք մի թոռ էլ քցենք, տենանք ի՞նչ դուս կգա։

Թոռ քցեցին, մի խատ անկալատ ձուկ դուս էկավ. ամմեն տեսակ խալ ու նկար կեր վրեն։

  1. Շրջապատել — ռուսերեն բառի աղավաղված ձևը (ծանոթ․ բանահավաքի)։