Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/542

Այս էջը հաստատված է
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՅԾԸ

Մե քասիբ մարթ ամմեն օր չաթուն վերցնում, էթըմ ա ցախի: էդ ցախով իրա տունը պահըմ ա։ Ըդրան պատահըմ ա մե սեհրի[1] բիձա։ Ասըմ ա.

― Ի՞նչ ես անըմ, ա՛յ բիձա։ Բիձեն ասըմ ա․ ― Ցախ եմ հավաքըմ, տուն եմ պահըմ։

― Դե որ էնպես ա, ա՛ռ էս դաստղունը[2] և էս ճիպոտը, տար տունը, ճիպոտով զա՛րկ դաստղունին, դաստղունը կբացվի, ամեն տեսակի խորակներ[3] կըլլի, դու, քո կինը, էրեխեքը կուտեք։ Էդ մարթը առնըմ, գալըմ ա տունը։

Կնկան ասըմ ա. ― Էրեխեքին բեր, թող դան հաց ուտեն։

Կնիկն էրեխեքը բերըմ ա։ Մարթը դաստղունը հանըմ ա, ճիպոտով զարկըմ ա և ասըմ ա. ― Ճա՛շ էլի, իմ էրեխեքով-կնկով ուտենք։

Բացվում ա սուփրեն, ուտրմ են։ Կնկանն ասըմ ա. ― Վերու՛, դիր ղրաղ։

Էդ Ժամանակ մարթը դուս ա դնըմ։

Կնիկը ըռեսի տղին էր սիրըմ։ Էթըմ ըռեսի տղին հայտնըմ ա, որ «Արի տե՛ս մեր ք… խերը ինչ ա բերե»:

Պատմում ա դաստղունի մասին։

  1. Սուրբ, խորհրդավոր (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Սփռոց (ծանոթ․ բանահավաքի)։
  3. Կերակուրներ (ծանոթ․ բանահավաքի)։