Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/543

Այս էջը հաստատված է

Ըռեսի տղեն կնկա հետ գալիս ա բիձի տունը, դաստղունը բացըմ են, ճիպոտով խփըմ են, ճաշը ուտըմ են։

Ըռեսիի տղեն ասըմ ա. ― Ա՛յ կնիկ,― ասըմ ա,― հե՛նց էտի մեր բանն ա, դլավնիքը, պրիստավնիքը մեր տունն են գալըմ, տուր տանեմ մեզի։

Կնիկը տալըմ ա։

Բիձեն տուն ա գալըմ, ասըմ ա. ― Ա՛յ կնիկ, սոված ենք, դաս-տրդունը բեր՝ հաց ուտենք։

― Քո հերը հորեմ, դաստղուն-ճիպոտով հա՞ց կըլլի՝ դու ուտես։

Մարթը փո՜ր-փոշման չաթուն վերըմ ա, գնում դաշտը՝ ցախի։

Նորից էն բիձեն ա հանդիպըմ։

Հարցընըմ ա. ― Էլի խի՞ ես էկե, ա՛յ մարթ։

Ասըմ ա. ― Քեզի հայտնի ա։

― Դե՛,- ասըմ ա,— առ էս էրկանքը, տա՛ր, աա աղա՝ ոսկի թափի, ձախ ադըմ՝ արծաթ։ Ըտով ապրի։

Առնըմ գալըմ ա տունը։ Աջ ա աղըմ՝ ոսկի ա թափըմ, ձախ ա աղըմ՝ արծաթ։ Մե վախտ ապրըմ են։

Մեկ օր էթըմ ա քաղաքը։

Էդ կնիկը էթըմ ըսեսի տղին հայտնըմ ա, թե՝ «Արի տես, մեր թոփագը ինչ ա բերե»։ Պատմըմ ա։

― Դե, ասըմ ա, ― կնի՛կ, դա իսկական մեր բանն ա․ էրեկ մեր տանը գեներալներ ին էկե։

Կնիկը սիրողի խաթրից չի ըլլըմ, տանըմ տալըմ ա:

Մարթը քաղաքից տուն ա գալըմ, ասըմ ա. ― Կնիկ, էրկանքը բե, ոսկի-արծաթ հանենք։

― Տո՛,― ասըմ ա,― քո՛փադ, ծովե՞ր ես, էրկանքից ոսկի՞ կըլլի:

Մարթը փո՜ր-փոշման, նորից չաթուն վերցըմ ա, էթըմ հանդը։ Բիձեն պատահըմ ա։

― Խի՞ ես էկե,― ասըմ ա սեհրի բիձեն։

― Քեզ հայտնի ա,― ասըմ ա։

― Դե որ ըտենց ա, ա՛ռ էս էծը, տար ասա․ «Է՛ծ, մորթվի, կըթվի՝ էրեխեքիս հետ, կնկաս հետ ուտենք»։ Էծը կմորթվի, դուք էլ կուտեք։ Իսկ էծը սաղ կայնած կըլլի կրաղին։

Բիձեն էծը բերըմ ա տունը: