Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/545

Այս էջը հաստատված է

Պառավին թողեց։

Ասավ․— Ըռեսի՛ տղա, բա դո՞ւ խի ես էկե։

— Քո կնիկը կանչեց։

— Դե՛,― ասավ,— որ ընենց ա, դաստղունն ու ճիպոտը և էրկանքը բե՛ր՝ քեզ բաց թողել տամ։

— Բաց թո՛ղ, էթամ բերեմ։

— Թուղթ ղրի, թող բերեն։

Թուղթ ա ղրում ըռեսի վրեն, բերըմ են։

Ասըմ ա․— Է՛ծ, բա՛ց թող ըռեսի տղին։

Էծը բաց ա թողըմ ըռեսի տղին։

Ասըմ ա․— Է՛ծ, կնկաս կտանես, անթրոցը կբերես։

Տանըմ ա էծը կնկանը տալըմ ա սա՜րը, քա՜րը՝ ջարթ ու փշուր ա անըմ, անթրոցն ա բերըմ տուն։