Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/547

Այս էջը հաստատված է

Շատ էթալով, քիչ էթալով, գնացին հասան մի բիձա մարթի։ Էտ բիձեն ճամփին նստած ֆողը բուլուր էր անըմ, շաղ տալի[1]:

Պառվի տղեն ասեց․— Բիձա՛, էտ խի՞ ես ըտենց անըմ։

Բիձեն ասեց․— Խրատ ի։

Տղեն ասըմ ա,— Մի խրատը ինդա՞ր փող աժի։

Ասըմ ա․— իրեք մանեթ։— Տղեն իրեք մանեթ տալիս ա բիձին։

Մի բուլուր ֆող շաղ ա տալի, ասըմ ա,— Ա՛յ տղա, թե որ վարար թիփի կըլի, գեղիցը դուս չգաս. վարար թիփուն հախտիլ չի՛լի։

Տղեն ասըմ ա․— Բիձա՛, ա՛ռ իրեք մանեթ, մի խրատ էլ սորվեցրա։

Բիձեն էլի մի բուլուր ֆող շաղ ա տալիս, ասըմ ա․— Ա՛յ տղա. վարար ջրի միջով չա'նցկենաս, վարար ջուրը անցկենալ չի՛լի։

Էրկու հնգերը ասըմ ին․— Խի՞ ես փող տալի էտ բիձին. բիձեն սուտ ա ասըմ, փողըդ առնըմ ա։

Տղեն ասըմ ա․— Ես պըտի է՛լ փող տամ, խրատ առնեմ։

Ասըմ ա․— Բիձա՛, ա՛ռ իրեք մանեթ, մի հատ էլ սորվեցրա։

Բիձեն մի հատ էլ շաղ ա տալի, ասըմ ա.— Ա՛յ տղա, կնկանդ մի սուտկից էվել հոր տունը մի՛ թողա, կնկանը էյթիբար չկա։

Ըստեղից մնաս բարով արեցին ու գնացին դբա Թիլֆիզ։ Հասան Իլան-Չալան, մութն ընկավ։

Էրկու հնգերը ասեցին.— Արեք էգին[2] էթանք, հասնինք Ալիքուչակ:

Պառվի տղեն ասեց, մութն ա, ես չեմ գալի․ արեք մնանք էս գեղը, քշերը դինջանանք, առավոտը կէլինք, կէթանք։

Հնգերները չմնացին։ Պառվի տղեն մնաց։

Հնգերները գնացին. Ալիքուչակ չհասած, ճամփին թիփին բռնեց։ Ձինը շատ էր, ճամփեն կորցրեցին։ Թիփին որ զոռեց, էրկուսն էլ հեխտվան։

Պառվի տղեն գնաց, տեսավ՝ իրա հնգերները հեխտվել ին, ասեց.— Էս էլ լավ՝ իրեք մանեթով սաղ մնացի։

Գնաց հասավ մի վարար ջրի, դեմ առավ։ Ուզըմ էր անցկենա, միտն ընկավ բիձու խրատը։

Նստավ շրի ղրաղը, ասեց․— Ի՞նչ անեմ, մննեմ ջուրը՝

  1. Դիզում և շաղ էր տալիս։ (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Արագ։ (ծանոթ․ բանահավաքի)։