Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/551

Այս էջը հաստատված է
ՊԱՏԱՀԱԿԱՆ ՏԵՐՏԵՐԸ

Դուքանչին ու իրա կինը իրար հետ խոսելու վախտը՝ կնիկը մարթուն ասում ա․— Մա՛րթ, տեսնու՞մ ես, որ տերտերին ժողովի վախտը վեր են նստացնում, իսկ տիրոխնուն էլ կնանիքի վերևն են նստացնում: Աստված քեշկա[1] քեղի տերտերութուն տեր, ես էլ ըլնիմ տիրոխնի:

Մեկ օր մարթը ետ ա գալըմ դուքանից (տերտերը կնկա կուշտը քնած ա ըլնում)[2]։ Գալում դուռը տփում ա։

Կնիկը տերտերին ասում ա․— Տե՛րտեր, էլի տափի, մարթս էկավ:

Տերտերն ըլնում ա տկլոր, շորերը թողնում ա գլխի վերևը, ըլնում ա փախնում բոշկի ետևը: Մարթը գալում ա շորերը հանում․ քցում ա տերտերի շորերի վրա, պառկում ա արխային։ Տերտերը գալում ա վռազանալով թողնում իրա շորերը, էդ մարթու շորերը վերցնում փախնում ա:

Լուսը բացվում ա, ըլնում են մարթ ու կին հաքնելու, մարթը տենում ա՝ տերտերի շորերը գլխի վերևն ա։

Կնիկը տկլոր, ձեռները վերցում ա, խաղում ա, ասում ա.― Փառք քեզի աստված, աստված իմ փափագը կատարեց, քեզի տեր-տերաթուն տվեց: Դե մարթ, էլի գնա ժամը, ըսկսա կարթալ։

  1. Երանի։ (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Ծանոթություն բանասացի