Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/56

Այս էջը հաստատված է

Տղեն ձին քշեց, էկավ զորքի մեշտեղը կաննեց։ Թաքուհին որ դուս էկավ` ձին մի գոռաց։

Թաքավորն ասեց.— Էս ի՞նչ ձի ա:

Ասեցին.— Ծախու ա:

Ասեց.— Ի՞նչ տանք, ա՛յ տղա:

Ասեց.— Քեզ փեշքաշ ա, թաքավոր, իմացել եմ քու հարսանիքն ա, քեզ փեշքաշ եմ բերել:

— Չէ՛, ես փեշքաշ չեմ ուզըմ, գինն ասա՛, տամ:

Թաքուհին հ’առաչ էկավ, ասեց.— Էտ ի՞նչ խոսք ու զրից ա:

— Էս ձին ծախու ա, թաքուհի. գնահատա` առնենք։

— Մի նիլ տենենք ինչ ջուռա ձի ա,— ասեց թաքուհին թաքավորին։

Տղեն վեր էկավ, թաքավորն ուզեց որ նի’լլի, ձին քամակը շուռ տվուց, մի քացի տվուց թաքավորին՝ հ’ուշը գնաց:

Ախչիկն ասեց.— Է՞տ էր քու տղամարթութունը, մի ձի էլ չես կարում նի’լնիլ. ձին մի ինձ տո՛ւր:

Ձեռը քցեց ձիու յալր՝ թռավ ձիու քամակը, ասեց.— Ա՛յ տղա, էտ ղալխանը տուր դեսը, էտ գուրզն էլ տո՛ւր, թուրն էլ տո՛ւր:

Տղեն քոմմա տվուց:

Ասեց.— Գնացեք մի շատ լավ ձի էլ բերե՛ք:

Թաքավորն ասեց.— Ի՞նչ ես անըմ:

Ասեց.— Էս տղեն նի’լլի մի քիչ հաղ անենք, դու թամաշ արա:

Գնացին մի լավ ձի բերին, տղեն թռավ՝ նի էլավ:

— Ա՜յ տղա,— ասեց,— դու էս ճամփով գնա՛ դըբա ծովը, տես ես ինչ եմ անըմ:

Տղեն գնաց: Ախչիկը թուրը քաշեց, Հազարեն ղալխանը ձեռն առավ աչ ու ձախ կոտորեց, էկավ թաքավորի գլուխն էլ թռցրուց ու գնաց:

Գնաց ծովի ղրաղին հասավ էտ տղին:

— Այ տղա,— ասեց,— վեր արի ծովի ղրաղին:

Մարթը օրղանգուն բռնեց՝ կնիկը վեր էկավ։

— Գիտե՜ս,— ասեց,— ես էս ա քառասուն օր քնահարամ եմ, նստի, գլուխս դնեմ ծնկանդ, մի քիչ քնեմ, վե կենամ էթանք, համա տես՝ ինձ չպաչես, թե չէ՝ կտամ պինչ ու բերանդ կջարթեմ:

Տղեն նստեց, ախչիկր գլուխը դրուց ծնկին՝ քնեց։ Արեգակի ուժը դիպավ ախչկա հ’էրեսին, սկսեց քրտինք գալը: Տղեն բուռը