Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/570

Այս էջը հաստատված է

Ինչ բ՛ան տվին, ճէրավ վօչ. հա գ՛օռըմ էր, ուտէլիք էր ուզըմ, ուզըմ էր պատէրը քանդի:

Մի օր նազրի ախչիկն էկավ վօր էտ օցին տէնա, օցը էտ ախչըկա թևիցը բ՛ոնէց, քաշէց նէքսէվ, կուլ տվուց. ըտի հ’իմացան, վօր ըդրա ճէրածը ախչիկ պըտի ըլլի:

Թաքավօրը հրամայէց, վօր հ՚ամէն օր մի ախչիկ տան ուշապին՝ ուտի:Սալդաթնէրը գ՛նացին չօլէրը ման գ՛ալու, վօր հ’անդէր ախչիկ քթնէն, բ՛էրէն տան ուշապին։

Օրվա մի օրը մի ախչիկ քթան, անըմը՝ Արևհատ, բ՛էրին թաքավօրի կուշտը։

Թաքավօրն ասէց.— Տարէ՛ք, տվէք իմ տղին։

Էլ կարըմ չէն, վօր դ՛ուռը բ՛աց անէին էտ ուշապի յէրկուղիցը, Արևհատին տարան էրթկիցը կախ արին, տվին ուշապին։

Արևհատն ասէց.— Բ՛արիլիս քէ՛զ, թաքավօրի վօրթի՛։

Ուշապը խրխին պատռէց, դ՛առավ մի լավ տղա, էկավ ախչկա կուշտը․ շատ սիրէցին իրար։

Թաքավօրն ասէց. — Գ՛նացէք տէհէք՝ ախչկան ճէրէ՞լ ա, թէ վօչ։

Գ՛նացին տէհան, վօր ուշապը դ՛առէլ ա մի լավ տղա։

Տղեն ասէց.— Խի՞ էք դ՛ռնէրը փակէլ, բ՛աց արէ՛ք։

Դ՛ռնէրը բաց արին, գ՛նացին թաքավօրին ասէցին.— Քու ուշապը մի լավ տղա յա դ՛առէլ, էն ախչկա հէտ ասըմ ա խօսըմ։

Թաքավօրը շատ ուրախացավ, էկավ հ’իրա տղի կուշտն ասէց.— Բ՛արի լի՛ս, վօրթի՛:

Տղէն վօննի կաննէց, Արևհատն էլ վօննի կաննէց, գ՛լուխ վէ բ՛էրին թաքավօրին։

Թաքավօրը շատ ուրախացավ, տէհավ վօր հ’իրա տղէն շատ կատարյալ տղա յա, Արևհատն էլ շատ աբռօվ ախչիկ ա։

— Է՜,— ասէց,— վօրթի՛, հըմի ի՞նչ ես ասըմ:

Տղէն ասէց,— Թաքավօրն ապրած ճէնա, ինձ պսակի Արևհատի հէտ։

Թաքավօրը հարսանիք արուց, օխտն օր, օխտը քշէր ճէրան խմէցին, Արևհատի ու Օցմանուկի ճէնացը խմէցին։

Հարսանքից յէտօ թաքավօրը կանչէց Արևհատին ու ասէց,– Վօրթի՛, մի պատմի տէնանք գոլ ո՞ւմ ախչիկն էս։

Արևհատը ասէց,— թաքավօրն ապրած ճէնա, յէս մի հ’անդէր ախչիկ էմ, հէր ունէմ վօչ, մէր ունէմ վօչ, մի խօրթ մէր ունէի