Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/572

Այս էջը հաստատված է

ինձ կծէծի մաղէրս կպօկի»։ Գ՛նացի մի չօբանի աղաչէցի, վօր մի գ՛առ մօրթի, միսը հ’իրան ըլի, ղառինը ինձ տա։ Չօբանն ասէց. «Շատ լավ կըլի, այ քիր, յէս էլ քէղ էտ լավութունը կանէմ»։ Չօբանը վէ կացավ, մի գ՛առ ր՛էրուց, մօրթէց, ասէց. «Ա՛յ քիր, նստի, մի չիչ խօրօված անէմ, ուտէնք»։ Խօրօված արէց, ճէրանք, յէտո ղառինը վօ կալա, քաշէցի գ՛լուխս, մաղէրս ծածկէցի։ Ընչանք հ’իրիկուն մնացի արևի տակ, ղառինը գ՛լխիս չօրացավ, տավարը քշէցի, բ՛էրի տուն։ Մէրս ասէց․ «Ա՜յ, անզգամ, խի՞ չէս քօմմա բ՛ուրթը մանէլ»։ Բ՛արկացավ ինձ վրա, մի քանի սիլլա տվուց։ «Դէհ,— ասէց, հ’արի գ՛լուխգ լվանամ, ըսօր շափաթ ա»։ Ասէցի. «Ուզըմ չէմ, իմ գ՛լուխը լվանալ մի՛»։ Իմ պուճուր քիրը, վօր իմ մօր հալալ ախչիկն էր, վրա թռավ իմ գ՛լխիս ղառինը պօկէց․ օսկէ մաղէրս փռվէց գէննին։ Մէրս ասէց. «Ա՛յ, անզգամ, էս ի՞նչ բ՛ան ա»։ Նստէցի քօմմա ասէցի մօրս․ մէրս ասէց. «Տօ լի՛րփ, հ’առավօտը կտանէս իմ ախչկանն էլ շանց կտաս էտ քարափը, վօր իմ ախչիկն էլ օսկէ մաղ ունէնա»։

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։ «Գ՛էհ,— ասէց,— վօրթի՛, վնաս չունի, մէնձ կնիկ էմ, իմ սրփօղս օ՞վ ա, գէհ մի չիչ նստի, գ՛լուխս դ՛նէմ ծ՛նգանդ, մի չիչ քութութա»։ Ախչիկը նստէց, պառավը գ՛լուխը դ՛րուց ծնգան վրա, ախչիկը քութութէց, վօր պրծավ պառավն ասէց․ «Վօրթի՛, ի՞մ գ՛լուխն ա թամուզ, թէ քու մօր գ՛լուխը»։ Ախչիկը բ՛արկացած