Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/575

Այս էջը հաստատված է

Մի ժամանակ վօր ապրէցին, թաքավօրի ախչիկը տէհավ, վօր էտ պառավի տղէն էլ ախչիկ ա, գնաց մօրն ասէց.— Վօ՛չ դուք ըլէք, վօչ ձէր թաքավօրութունը, վօր ինձ տվիք մի ախչկա, նա՝ ախչիկ, յէս՝ ախչիկ, բա յէս ի՞նչ անէմ:

Մէրը գնաց թաքավօրին ասէց, թէ.— Ախչիկդ ըսէնց գանգատվըմ ա։

Թաքավօրն ասէց.— Բա ի՞նչ անէնք, ա՜յ կնիկ, թէ բէրէնք գլուխը կտրէնք, ըլիլ չի, թէ չը կտրէնք՝ մէր ախչիկն ա մնըմ օղօրմէլի,— իլլաճ չկա, բէրէնք ղրկէնք ընէնց տէղ, վօր փչանա:

Կանչեց փէսին, ասէց.— Վօրթի՛, պըտի էթաս Լյուլիզարի ախպօրը բէրէս։

Ախչիկն էլ, վէ կացավ, գնաց Լյուլիզար ձիու մսրքըմը լաց էլավ։

Ձին լէզու ըլավ, ասէց.— Ախչի, խի՞ էս լալի։

Ասէց.— Թաքավօրը ինձ ղրկըմ ա, որ էթամ քու ախպօրդ բէրէմ, յէս վօ՞նց բէրէմ։

Ասէց.— Ախչի, գնա թաքավօրիցը մի տկճօր հին գինի ու քիչ էլ բուրթ ուզա. էթանք, յէս կբէրէմ։

Տղէն գնաց թաքավօրիցը գինի ու բուրթ ուզէց, առավ էկավ, Լյուլիզարին դուս քաշէց, նի էլավ, քշէց։

Գնաց հասավ մի ծովի ղրաղ։

Լյուլիզարն ասէց.— Ախչի՛ վէր արի, էտ ախպրի ջուրը դարդակա՛, բուրթը խթա՛ իրա ակը, գինին ածա հավուզը, դու տափ կաց: Իմ ախպէրը ծօվից դուս կգա, էտ գինին կխմի՝ կհարփի, էն ժամանակը դուս կգաս, կթռչէս վրին, ինքը կտանի քէզ դըբա ծովը, դու կասէս. «Քիրդ կանչըմ ա՜, հրէն», նա իմ յէննուցը կգա:

Տղէն գնաց բուրթը կօխէց հ’ախպրի ակը, գինին լքցրուց հ’ախպրի հավուզը, ինքը տափ կացավ: Ծօվէղեն ձին դուս էկավ, ֆօտֆօտաց, ֆօտֆօտաց, էտ գինին խմէց՝ հարփեց, տղէն դուս էկավ, թռավ քամակը: Ձին վազէց դըբա ծօվը, տղէն ասէց. «Քուրիկդ կանչըմ ա, հրէ՛ն, հրէ՛ն»: Լյուլիզարն էլ առաչին հաղըմ էր: Ձին յէտ դառավ դըբա Լյուլիզարը, միացան, իրար հէտ էկան:

Տղէն բէրուց ձին տվուց թաքավօրին:

Թաքավօրի ախչիկը յէփ տէհավ տղին, էլյէդ բարկացավ հօր վրին, ասէց.— Ո՛չ դու ըլէս, վօ՛չ քու թաքավօրութունդ, ինձ ազատա՛ էս ախչկանից: