Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/580

Այս էջը հաստատված է

Էծ ծախօղն ասէց.— Մտիկ արէք էս անխղճին, մի թիքա հալվա ա տվէլ, ուզըմ ա յէքա էծը ձ՛էռիցս առնի։

Էս դըհիցը, էն դըհիցը ըդրա գ՛լխին բ՛ամփէցին, էծը տվէցին տիրոնչը, վէկալավ գ՛նաց։

Գ՛նաց։ Իրիկուն էր. տէհավ մի տուն, ասէց.— Ես պըտի մտնէմ էս տունը, թողան, չթողան, էս քշէր պըտի ըստէղ մնամ։

Գ՛նաց մտավ նէքսև։ Էտ տանը կար մի կնիկ, էտ մարթին ասէց.— Խի՞ էս էկէ՛ մէր տուն, դո՛ւս արի գ՛նա։

Ասէց.— Չարըդ տանէմ, ղա՛րիպ մարթ էմ, թո՛ղ էս քշէր ըս՚տէղ մնամ, էն բաշտէն կէթամ։

Էտ կնիկն էլ չխոսաց. էտ մարթը գ՛նաց մտավ գ՛ոմը։ Մի էրկու սհաթ անց կացավ, տէհավ վոր ըդրանց դ՛ուռը ծէծէցին։ Մի հատ մարթ էկավ մտավ ըդրանց օթախը, դ՛ռան արանքիցը թամաշ արէց, տէհավ վոր խաշ ծախողն ա, յէննա տէհավ, վոր դ՛ուռը էլի ծէծէցին։

Էն կնիկն ասէց.— Մարթս կըլի, գ՛նա մտի գ՛ոմը, թէ չէ մար֊թըս վոր գա՝ քէզ կտա կսպանի։

Էտ մարթն էկավ, վոր մտնի գ՛ոմը, էտ էծ ծախողը դիպավ ըդրան, ասէց.— Օվ էս, վոր էկար ըստէղ։

Էտ խաշ ծախողն ասէց.— Սուս, յէս էմ, մի գ՛ոռա։

Ասէց.— Խի՞ էս էկէ ըստէ։

Նա էլ ասէց.— Բա դու խի՞ էս էկէ ըստէ։

Ասէց.— Յէս էծ էմ ծախըմ, է՛ծ առէք, է՜ծ։

Ասէց.— Մի՛ գ՛ոռա, էծիդ գ՛ինն ի՞նչ ա։

Ասէց.— Տասը մանէթ ա։

Ասէց.— Ա՛ռ տասը մանէթ, ձէ՛նդ կտրա։

Փողն առավ, դ՛րէց ծոցը, տէհավ էն էկողը գաթա ծախողն ա։

Մի սհաթ մնաց, տէհավ դ՛ուռը էլի ծէծէցին։

Էն կնիկն ասէց.— Ա՛յ գիտի, մարթս կըլի, վէ կաց մտի գոմը։

Էտ մարթը էկավ վոր մտնի գ՛ոմը, դուռը բաց արէց, դիպավ էծ ծախողին։

Էծ ծախողն ասէց.— Էս ո՞վ էք, էս խի՞ էք տալի ինձ։

Գաթա ծախողն ասէց.— Սո՛ւս կաց, ղաֆիլ դ՛իպա, մի գոռա։

Ըստի ի՞նչ էս անըմ։

Ասէց.— Յէս էծ էմ ծախըմ, է՛ծ առէք, է՜ծ։

Ասէց.— Ձ՛էնդ կտրա՛, էծիդ գի՛նն ի՞նչ ա, ասա՛ տամ։