Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/581

Այս էջը հաստատված է

Ասէց.— Էծիս գ՛ինը քսան մանէթ ա:

Ասէց.— Ա՛ռ, ձ՛էնդ կտրա։

Էծ ծախօղը քսան մանէթ առավ, դ՛րէց ջէբը, տէհավ վօր դ՛ուռը ծէծօղը հալվաչին ա։ Մի սհաթ մնաց, տէհավ վօր էլի դ՛ուռը ծէծէցին:

Կնիկն ասէց.— Ա՜յ գիտի, մարթս կըլի, փա՛խի, մտի գ՛օմը։

Էտ մարթը փախավ, մտավ գ՛օմը։

Էծ ծախօղն ասէց.— Ո՞ւր էկար ըստէ, էծս կառնէ՚՞ս, թէ գ՚օռամ՝ էտ մարթը գ՛ա ձ՛էզ բ՛ռնի։

Ասէց.— Ամա՜ն, մի գ՛օռա, յէս կտամ քու էծի փօղը, էծիդ գ՛ինն ի՞նչ ա։

Ասէց.— Էծիս գ՛ինը քսանհինգ մանէթ ա։

Հանէց փօղը տվէց, ասէց.— Ա՛ռ, ձ՛էնդ կտրա։

Էտ մարթը փօղն առավ, դըրէց ջէբը, տէհավ վօր էտ էկօղը ըտրա մարթն ա, սուս կացավ մնաց։

Մարթն էկավ նէքսէվ, հաց կէրավ պրծավ, ասէց.— Կնի՛կ,— քնէլու վախտն ա, էթամ մի գօմը տավարին տէնամ, գ՛ամ քնէնք։

Կնիկն ասէց.— Ւ՞նչ կա, բէզարած էս, ա՛րի քնէնք։

Մարթն ասէց.— Վ՞օ՚նց կըլի, առանց տէնալ յէս վօ՞նց քնէմ։

Ասէց ու վէ կացավ մտավ գ՛օմը, գ՛օմը մննէլուն էծ ծախօղը գ՛օռաց.— Էտ օ՚՞վ էս։

Էտ մարթը զարմացած մնաց, ասէց.— Դու օ՞վ էս, վօր իմ գօմըմը իմ վրին գ՛օռըմ էս։

Ասէց.— Յէս էծ ծախօղ էմ։

Ասէց.— Խի՞, էս էծ ծախէլու տէ՞ղ ա, էս բազա՞ր ա։

Ասէց.— Բազար չի, ի՞նչ ա, բա էս խաշ ծախօղը, գաթա ծախօղը, հալվա ծախօղը ըստէղ ի՞նչ էն անըմ։

Ասէց.— Ինչ էս ասըմ։

Ասէց.— Հըլը մի ճրաքը վառա, կտէնաս։

Մարթը ճրաքը կպցրէց, տէհավ, վօր խաշ ծախօղը, գաթա ծախօղը, հալվա ծախօղը իրէքն էլ իրա գ՛օմի միչին նստած էն։ Հէնց վօր դրանց տէհավ՝ էտ մարթին ասէց.— Էծիդ գ՛ինն ի՞նչ ա առնէս քաշվէս, ըսկի մարթի բան չասէս։

Ասէց.— Տա՛սը մանէթ։

Հանէց տասը մանէթ տվէց, ասէց.— Առ գնա՛, մարթի բան չասէս, վօր ասէլ էս՝ մէնձ թիքէդ անգանջդ կթօղամ։