Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/582

Այս էջը հաստատված է

Էտ մարթը առավ տասը մանէթը, էծը վէ կալավ, քշէց գ՛նաց:

Գ՛նաց տուն, կնկանն ասէց.— Ա՛յ կնիկ, հրէս փօղն էլ էմ բ՚էրէ, էծն էլ էմ բ՛էրէ:

Ասէց.– Այ մարթ, վօր յէս քէզ ասըմ ի թէ.— Տար էծը ծախի, փօղն էլ բ՛էր, էծն էլ, դ՛ու խի՞ իր հուջաթ կայնըմ։

Դրանք հասան իրանց մուրազին, դո՛ւք էլ հասնէք ձէ՛ր մուրազին:

Ըտէ ասսանի իրէք խնձօր վէ ընկավ, մէկն՝ ասօղին, մէկը՝ լսօղին, մէկն էլ՝ անգաջ դ՛նօղին: