Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/59

Այս էջը հաստատված է

— Հը՛,— ասին,— մեր քսան ախպորը կերար դու, մենք պըտի քու օսկոռները հալենք ուտենք:— Ասեցին ու ձին քշեցին։

Տղեն ղամշին քաշեց ձիու ջանին, ձին քցեց իրան. իժդար թուր քցեցին՝ մի մազը չկարացան կտրեն թե՛ տղի, թե՛ ձիու։

— Ա՜յ տղա, սրեն քունն ա,— ասեցին,— քցի թուրդ։

Տղեն թուրը քցեց՝ տասնը իննը աղի գլուխները կտրեց․ ուզեց մին էլ քցի՝ էն մընի գլուխը կտրի, տեհավ Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչիկն էկավ։

— Հը՛,— ասեց,— էկա՜, վախիլ մի։ Հաստատ տղամարթ ես դու, առա որ առա։ Դե թող էդ մընի շըլինքն էլ ես կտրեմ։

Ոնց որ ղրրղին[1] հասնի ղըշին՝ ընենց էլ էտ ախչիկը հասավ էտ տղին․ գլուխը թռցրեց, թուրը դրեց ճակատին, գլուխ տվուց տղին։

— Ներողութո՛ւն,— ասեց,— ես սղալված եմ էլել, որ քեզ պես կտրիճին սիլլով տվել եմ։

— Ներողն աստված ա։

— Դե՛, էս ես թուրը կքաշեմ, ըստեղ կկաննեմ, դու մտի նեքսև, տղին դուս բե։

Տղեն թուրը քաշեց, նի մտավ հարամու տունը, տեհավ զնջըլով կապած ա տղեն, սկսեց զնջիլը ետ անիլը։

Հըմի ի՞նչ գիտի էտ տղեն՝ թե ազատող ա, թե սըպանող ա, ընկել ա ոնները աղաչըմ ա. «Ինձ մի՛ սըպանեք, մի հոր ճրաք եմ»։

Տղեն զնջիլը քանդեց, տղին դուս բերուց: Տղեն որ Ղարաբուլուտ Ղահրրմանի ախչկան տեհավ՝ ուրախացավ ասեց,— Էլ ինձ՝ չեն սըպանիլ։

Մի ձի էլ գոմիցը հանեցին, էտ տղին նստացրին, քշեցին գնացին։

Հասան ծովի ղրաղը, կնիկն ասեց մարթին.— Էս մարթի ձին խամ ձի ա, չի կարա ծովը հ’անց կենա, ես կնիկմարթ եմ՝ ընդար ուժ չունեմ, որ դրան պահեմ, դու կարա՞ս էտ տղին պահիլ:

Ախչիկը էլի փորցըմ էր տղին. ուզըմ էր տենի, թե կռներըմը հունար կա՞, թե՝ չէ:

Տղեն ասեց.— Է՛ս սըհաթը։— Ձեռը քցեց տղի ղոլթուղը, վե

  1. Բազե (ծանոթ․ բանահավաքի)։