Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/60

Այս էջը հաստատված է

կալավ՝ ոնց որ մի առյուծ վեր ունի մի ղըշի, դրուց թամքի առաչն ու քշեց ձին:

Ծովիցը դուս գալուն պես ախչիկն ասեց.— Ա՜յ տղա, դու գլուխ ես՝ ես ոտը, հ’արի՛ հ’առաչ ընկի:

Տարան տղին տվին քվորը, ասին.— Է՞ս ա քու ախպերը։

Թե.— Հա՛, երկնքից-գետինք շնորակալ եմ։ Քիր ու ախպեր փաթըթվեցին հ’իրարու:

Մի քանի օր ըտեղ մնացին. Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչիկը կանչեց էտ ախչըկան հ’իրա կուշտը, ասեց.— Ես գնալու եմ, թե որ ետ էկա՝ էկա. թե չէկա՝ իմ հոր թաքավորությունը քեզ։

Վե կալավ հ’իրա Հազարեն դաստան բիլբուլը, տղի հետ ձի նստեցին գնացին: Ծովիցը դուս գալուց ետո ախչիկն ասեց.— Ա՜յ տղա, հ’առաչ ընկիր, իրավունքը քունն ա, ձեր տունն ենք էթըմ։

Քշեցին գնացին Անա թաքավորի քաղաքին մոտացան։

— Դե՛ ձիս բռնա, ա՜յ տղա,— ասեց ախչիկը,— թուրը քցեց շլինքը, գնաց կաննեց թաքավորի հ’առաչը։

— Ես եմ,— ասեց,— Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչիկը, ես սըպանեցի քու էրկու տղեն, հալալ կա՞նես, որ առնեմ քու պուճուր տղիդ։

-Հալալ ա քեզ, որթի ջա՛ն,— ասեց Անա քաղաքի թաքավորը, վե կացավ ախչկա ճակատը պաչեց, ձեռիցը բռնեց տարավ նեքսև։

Օխտն օր, օխտր քշեր հարսանիք արին, էտ տղին ու ախչկանը պսակեցին: Մի վախտ հ’անց կացավ, թաքավորը մեռավ, էտ աղեն դառավ թաքավոր։

Սրանք հասան իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։ Երկընքիցը իրեք խնձոր վեր ընկավ, մինը՝ ասողին, էրկուսը՝ լսողներին։