Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/74

Այս էջը հաստատված է

թաքավորի տղին դառցրին մեռել, ոտից մինը բռնեց, ձեռից՝ մինը, վե կալան տարան:

Տղեն հ՚իրա մադիանը նստեց, ծովերն հ՚անց կացավ: Գնաց էն դիհը, շատ ուրախացավ, ասեց.— Փա՜ռք քեզ Աստված, անջաղ հ՚անցկացանք սալամաթ:

Էկավ հոր կուշտը. Հուրի թաքավորի ախչիկը ասեց.— Քանդի՛ էդ կոճակները:

Քանդեց կոճակները, ճտի քարը հանեց, հերը սաբր էկավ ու նստեց.— Հը՛, որթի ջան,— ասեց,— կշտի՞ս ես:

— Բա ո՞րդի պըտի ըլեմ,— ասեց տղեն:— Հ՚արի նստի՛ իմ ձին, ես հ՚առաչդ կընկնեմ՝ կէթանք։

Հերը նի՛լավ ձին, տղեն ընկավ հ՚առաչ՝ գնաց, հասան հալիվորին։

— Բար՛աջողըմ, հալիվոր ջան, ես քու խելքին ղուրբան, բերի հորս, դու որ չըլեիր՝ ես կարալ չի գննիլ:

Հերը վեր էկավ, հալիվորի ձեռը պաչեց, էլի նի էլավ ձին:

— Գիտեք ինչ կա, Աբգար թաքավորի տղա,— ասեց հալիվորը,— բարով վայելես էտ թաքավորութունը: Համա կնիկդ շատ ա մենձացել. էտ ջրիցը, խնձորիցը կտաք՝ կջահիլանա:

— Դե՛, ափու ջա՛ն, ըտեղ կաց, ես էթամ իմաց տամ իմ մորը:

Տղեն հ՚առաչ ընկավ գնաց տուն, մի խնձոր ձեռին էր. տվուց մորը՝ կերավ ջահիլացավ, առավ էկավ հոր դեմը: Մարթ ու կնիկ հ՚իրար փաթըթվեցին, ուրախացան, էկան տուն: Էկան տուն որ՝ քաղաքը խառնվել ա հ՚իրար։

— Է՞ս ինչ ա, ի՞նչ ա ըլել։

Ասեցին, թե թաքավորը մեռել ա, Թառլան ղուշը քցել են, որ ում գլխին վե գա՝ էն ըլի թաքավոր: Մին էլ տեհան ղուշը պտտվեց, էկավ վեր էկավ Աբգար թաքավորի տղի գլխին:

Սաղ ժողովուրթը գոռաց թե.— Մեր թաքավորն ա, մեր թաքավորն ա:

Օծեցին, դրին թաքավոր: Նի էլավ թախտը: Հ՚ամեն բան կարքի դրուց։

Օրվա մի օրը թաքավորը հ՚իրա տղին ասեց.— Դե՛ գնա, որթի, պապիդ, Աբգար թաքավորին ու մորս, ախպորտանցս տե՛ս, հ՚արի։

Տղեն ձին հազրեց, նի'լավ, օխտը օր, օխտը քշեր ձին գնաց,