Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/75

Այս էջը հաստատված է

մի մենձ չայիրի հ’առաչ կաննեց. տեհավ մի հատ լավ տղա գալիս ա դբբա հ’իրան։ Բարով տվուց, բարով առավ:

— Ո՞րդիանց ես, ա՛յ տղա,— հարցրուց Աբգար թաքավորի թոռը:

— Լավ հարբ ու զոբբով ես խոսըմ, ա՛յ տղա, մի քիչ ղայդին խոսաս ի՞նչ կըլի,— ասեց էկող տղեն։

— Դե մեր ղայդեն ըսենց ա, ախպեր։

— Ես Աբգար թաքավորի միջնեկ տղեն եմ։

— Ոտիդ մեռնեմ, տա՜նես Աբգար թաքավորի տունը։

— Դե ըտենց ասա՛, ջանըմ։ Գանգատ ունե՞ս։

— Ետո կասեմ քեզ։ Մդար Աբգար թաքավորը սաղ ա։

Հասան հ՚իրա տունը. ձիուցը վեր էկան, գնացին Աբգար թաքավորի կուշտը:

— Էտ ի՞նչ մարթ ա, ա՜յ տղա,— ասեց Աբգար թաքավորը հ՚իրա տղին:

— Թագավոր,— ասեց թոռը, — ի՞նչ ես տալի մի հ՚աշկալիսեք ասեմ:

— Ասա տենեմ, որթի ջա՛ն։

— Ես քու թոռն եմ, հորս էլ բերել եմ. էթանք մեզ ղոնաղ, հորս էլ տես՝ ուրախացի։

Թաքավորն ընկավ թոռի ճտովը։

Առավոտը վե կացան, գնացին հասան հ՚իրանց տունը:

Հեր ու տղա փաթըթվեցին հ՚իրար, լաց էլան։ Մի վախտ ըտեղ կացան, ետո դառան հ՚իրանց տունը: Նրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին: Երկնքից հ՚իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ հ՚անգաջ դնողին: