Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/80

Այս էջը հաստատված է

ա,— կթամըզացնեք էս ձիու ոնները, որ մի մազի զտար զատ չմնա։

Ախչկերքը թամըզացնըմ են ձիու ոնները, ընչար որ գալիս ա հ՚իրիկունը մթնըմ ա, ասըմ ա.— Գնացեք ձեր տեղները քնեք։

Ջառիեքը քնըմ են, տղին պահած տեղիցը հանըմ ա, հ՚իրա շորերից որը ծանդր ա՝ վեր ածըմ, որը թեթև ա՝ վեր ունըմ։ Տղեն նի ա ըլնըմ ձին, ախչկանը քաշըմ ա թարքը, գալիս ա պառավի դուռը. պառավին ասըմ ա.— Նանի ջան, դուս հ՚արի։

Պառավը դուս ա գալի:

Ասըմ ա.— Գոքըդ բռնա։

Էրկու բուռը ոսկի ա լցնըմ գոքը, ասըմ ա. — Դե՛ մնաս բարին, նանի ջան։

Պառավն ասըմ ա.— Էթաք բարին, ձեզ բարի ճամփա ըլի, բարով մուրազներիդ հասնեք։

Ձիու գլուխը ետ ա դարցնըմ, իշ[1] տեղով էկել ա՝ էն տեղովն էլ քշըմ ա, էթըմ ա դեմ ըլնըմ ծովին։

— Ա՜յ տղա,— ասըմ ա ախչիկը,— բա էս ծովը ո՞նց պըտենք հ՚անց կենանք։

— Ըսկի դու վախենալ մի, աստված կաչողա, մենք հ՚անց կկենանք։

Քցըմ ա ծովի մեչը, ձին մկրատի պես կտրըմ ա՝ հ՚անց ա կենըմ էն դիհը: Որը ծովի քամին, որը սարի քամին, ախչիկը շատ փիս մրսըմ ա։ Հասնըմ են մեշի մեչը, ախչիկն ասըմ ա,— Ես մըրսըմ եմ։

Ասըմ ա.— Որ ըտենց ա՝ դու ըստեղ ծառի տակին նստի, հրես սարի գլխին կրակ ա էրևըմ, ես էթամ, մի կրակ բերեմ, կրակ անեմ տաքանանք, վե կկենանք կէթանք։

Ախչիկն ըտեղ նստըմ ա, տղեն թուշ ա անըմ դըբա կրակն ու քշըմ ձին։

Էթըմ ա, կրակը վեր ա ունըմ, ետ ա դառնըմ որ գա, կրակիցը մի կտոր ընկնում ա ձիու չարխերի մեչը, ձին էրվըմ ա տեղն ու տեղը դառնըմ կրակ։ Տղեն մնըմ ա չոլի մեչտեղ։

— Աստված ջան,— ասըմ ա,— էս ինչ փորցանք էկավ իմ գլուխը, էն ախչիկն ընտեղ մնաց, ես էլ ըստեղ մնացի։

  1. Ինչ բառն է հնչյունափոխված