Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/81

Այս էջը հաստատված է

Տղեն ըտեղ ընկնըմ ա չոլեչոլ, ախչիկն ընտեղ ընկնըմ՝ չոլեչոլ:

Ախչիկն հ՚առավոտը վեր ա կենըմ, մի բարակ ճամփա բռնըմ ա, դուս ա գալի մի դըքի գլուխ: Տենըմ ա, մի հալիվոր մարթ նախիրն արածացնըմ ա ըտեղ:

— Բար՚աջողըմ, — ասըմ ա, — ափու ջան։

— Ասսու բարին, ախչի ջան: Ի՞նչ ախչիկ ես։

— Ափու ջան, ես էլ չգիտեմ ինչ ախչիկ եմ, անտեր-անտիրական ախչիկ եմ:

Ասըմ ա. — Ախչիկ ջան, ես ո՛նչ տղա ունեմ, ո՛նչ ախչիկ, հ՚արի քեզ շինեմ ինձ ախչիկ:

— Ես, — ասըմ ա, — քեզ կըլեմ ախչիկ, նախիրն ես կպահեմ, դու գնա՝ տանիցը մի ձեռք հին տղի շորեր բեր, մըն էլ մի ղառին բեր:

Հալիվորը վեր ա կենըմ էթըմ տուն, մի ձեռք հին շոր ա բերըմ, մի ղառին ա բերըմ, բերըմ ա տալիս ախչըկանը: Ախչիկն էթըմ ա մի խալվաթ տեղ, շորերը հաքիցը հանըմ ա, էտ շորերը հաքնըմ ա, էտ ղառինն էլ դնըմ ա գլուխը, մազերը թոփ անըմ տակը. արևի տակը չորացնըմ ա, դառնըմ ա քաչալ, ընչար հ՚իրիկուն գալիս ա էտ հալիվորի հետ պտըտվըմ ա, հ՚իրիկունը նախիրը քշըմ են բերըմ տուն, ով որ հարցնըմ ա. — Բիձա, էտ քաչալը քու ի՞նչն ա, — ասըմ ա. — Քվորս տղեն ա, քիրս մեռել ա, էկել ա, որ իմ կըշտին ապրի։

Հիրիկունը տանըմ ա տուն, կնկանն ասըմ ա. — Ա՛յ կնիկ, մեզ էրեխա չունեինք, աստված մեզ էրեխա տվուց։

Բերըմ ա կնկա շապկի յախովը դուս ա քաշըմ, ըլնըմ ա հ՚իրան էրեխա։

Հ՚առավոտը քշերով էտ քաչալը վեր ա կենըմ տեղիցը, հորը վեր ա կացնըմ, ասըմ ա. — Էթանք նախիրը արածացնենք։

Հերն ասըմ ա. — Որթի ջան, դու գալ մի՛, ես կտանեմ մենակ կարածացնեմ, կբերեմ։

Մի իրեք օր, չորս օր էտ քաչալը կամաց-կամաց դուս ա գալի, քաղաքի մեչ ման ա գալի, մի օր էլ դուս ա գալի էթըմ քուչեն՝ քաղաքի թաքավորը մեռած ա ըլնըմ, բերըմ են դովլաթ ղուշի քցըմ, ում գլխին վե գա, նրան դնեն թաքավոր։