Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/89

Այս էջը հաստատված է

Տղեն էր, ձին ետ հաղացրեց, օյնաղլամիշ արեց, էկավ դևի վրա, մի թուր ուներ՝ թուրը սրփեց, դևի անգաջի մեչտեղիցը տվեց, էրկու տապակ արեց։ Դևին սըպանելուց ետը վեր էկավ, դևի հ՚անգաջները կտրեց, լցրեց խուրջինը, էլեդ նի՚լավ ձին, դևի ձին էլ վե կալավ, էկավ ախպորտանց կուշտը. քարը դրեց գլխատակը, քնեց։

Բարիլիսը որ բացվեց, ախպերտինքը վե կացան, տեհան հրես մի ձի էլ ա կապած ընդի:

Ախպերները շատ հ՚ուրախացան, ասին.— Էս լա՛վ էլավ, հ՚ամեքիս մի ձի էլավ:

Էրկու ախպերը վե կացան, գնացին էլեդ ավղուշ. ավը բերին կերան, էտ օրն անցկացրին, իրիկունը որ մթնեց, հացից ետը քարը դրին գլխատակները, քնոտցին:

Դրանք որ քնեցին, պուճուր ախպերը վե կացավ, ձին նի՚լավ, ասեց.— Մի՛ էթամ տենամ դևերին ի՞նչ ունեն, ի՞նչ չունեն:

Գնաց նի էլավ Սև դևի ամարաթը, նի մտավ նեքսև, տեհավ մի նազանի ախչիկ քնած ա. որ մտավ նեքսև, ախչիկն օյանմիշ էլավ:

Ասեց.— Ա՛յ հա՜յ, ա՛յ տղա, դո՞ւ ըստերանք, հըմի որդիան որ ա Սև դևն էկել ա՝ մենձ թիքեդ հ՚անգաջդ կհանի։

Ասեց.— Ա՛խչի, ինչ շատ ես հպարտացե քու դևովը, գնա՛,— ասեց, ես էթըմ եմ Կարմիր դևի սահմանքը, պատրաստութենդ տես, որ պրտի ընդիան ետ դառնամ, էթանք։

Տղեն ըտիան գնաց Կարմիր դևի սահմանքը. գնաց նի էլավ Կարմիր դևի ամարաթը, ըտե տեհավ մի սիրուն ախչիկ հրես քնած ա. նի մտավ օթախը, ախչիկն աշկերը բաց արեց, տեհավ հրես մի ջահել տղա ըտե կայնած ա։

Ասեց.– Ա՛յ հա՜յ, ա՛յ տղա, դու էտ ի՞նչքամ ուժի տեր մարթ ես, Սև դևի ֆողը տրորել ես, էկել մտել ես Կարմիր դևի ամարաթը։

Ասեց.— Ախչի, օղլուշաղը ըտենց կիսատ խելքի տեր կը՞լի, ես քեզ ղոնաղ եմ էկել։

Ախչիկը մտիկ արեց տղի էրեսին, ասեց.— Բարո՜վ, հազար բարով ես էկել։

Ասեց.— Ա՛խչի, ես էթըմ եմ Սիպտակ դևի ամարաթը, քու պատրաստութենը տես, ետ գալիս էթանք։

Ասեց.— Ա՜յ տղա, դե բարով ես էկել, կացի՛, հաց շինեմ՝ կեր, եննա գնա։

Ասեց.— Շնորակա՛լ եմ ախչի, եննա էլ կուտենք։