Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/90

Այս էջը սրբագրված է

Տղեն վեր էկավ, որ էթա Սիպտակ դևի ամարաթը: Գնաց նի էլավ Սիպտակ դևի ամարաթը. մտավ օթախը, տեհավ մի ախչիկ ա քնած, դրանցից շատ սիրուն էր, լիսն էրեսից կաթըմ էր։

Ասեց. — Ա՛խչի, քու սերն ա բերել ինձ։

Ախչիկն ասեց. — Իմ սերը քեզ բերել ա, հըմա շատ դժար կըլի. հըմի Սիպտակ դևը կգա, ո՛չ ինձ կթողա սեր անելու, ո՛չ քեզ։

Ասեց. — Միա՛միտ կաց Սիպտակ դևիցդ։

Ասեց. — Որ ըտենց ա, ինչ ունիս ասելու՝ ասա։

Ասեց. — Ի՞նչ ունիս-չունիս վեր ունենք, էթանք։

Ախչիկն ու տղեն վեր էկան դևի ղավլա-ղաթըրի[1] մեչը, քաշեցին ղավլա-ղաթըրին, գնացին Կարմիր դևի ամարաթը, ըտու ապրանքն էլ վե կալան, գնացին Սև դևի ամարաթը։ Տեհան որ Սև դևի ախչիկը ամեն բան պատրաստել, ճամփի ա սպասըմ։ Ըտիան էլ ապրանքը բարցեցին ղավլա-ղաթըրին, ծանդր բազրկան արեցին գնացին դըբա ախպերտինքը։ Էկան ախպորտանց կուշտը։

Ախպերտինքը զարմացան, ասեցին. — Ա՛յ տղա, դու էտ ո՞րդիան բերիր։

Ասեց. — Ախպերտինք, ձեզ հըմար կնիկ եմ բերել։ Սև դևի ախչիկը քեզ հըմար եմ բերել, մենձ ախպեր, Կարմիր դևինն էլ միշնեկ ախպորս հըմար եմ բերել, Սիպտակ դևի ախչիկն էլ ինձ հըմար եմ բերել։

Ախպերտինքը ոխակալվեցին, թե սիրունը ինքն ա վեկալել, գեշը մեզ հըմար ա բերել։ Ախպերտինքը իրենց մեչ շատ մտածեցին, թե մեր ուժը դրան չի հաղթիլ, ո՞նց անենք, որ սիրուն ախչիկը ձեռիցը խլենք։

Ասեցին.— Էլ չենք կարալ մի բան անել, թող քնի, բալքի մի հնարք անենք։

Էկան, իրեք տեղ չատր տվեցին, ամեն մեկը կնիկն առավ մտավ չատրը, քնեցին:

Եննա էտ էրկու ախպերը էկան իրար հետ խորուրթ արին, ասեցին. — Էթանք իրա թուրը հանենք, իրա չատրի դուռը կապենք, եննա հավար տանք, դա իրան տա իրա թրին՝ վնասվի, էթանք էտ ախչիկը տանենք։

Գնացին էրկու ախպերով թուրը հանեցին, տարան կապեցին

  1. Գոմ (ծանոթ. բանահավաքի)