Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/95

Այս էջը սրբագրված է

Տեհավ որ դևի մերն էկավ, քվորը ասեց. — Ա՛ քիր, ա՛ քիր, չաթուն[1] տուր ինձ:

Քիրը ծղրտաց, կպավ ծառիցը։

Էտ կոնդը յավաշ-յավաշ իրան քսելով գնաց չաթուն վե կալավ, էկավ պղնձի կուշտը, նստեց:

Դևի մերը էկավ, ձեռը քցեց, որ կիրակուրը բրդոճ անի, կոնդը ձեռը Բռնեց, ասեց. — Ա՜յ քավթառ, իմ քվոր, իմ ախպորտանց գլուխն էլ ես էտ օյինը հանել, — չաթուն քցեց վիզը, ծառին կապեց։

Ախպերտինքը իրիկունն էկան, տեհան որ դևի մերը ծառին կապած ա, ծղրտացին, ձիուց ընկան ներքև։

Կոնդն ասեց. — Ախպերտինք, մեք վախենալ, մեք վախենալ, կապել եմ։

Ախպերտինքը սիրտ արին, էկան նստեցին։

Կոնդը գնաց դևի մորը բերեց ըտրանց կուշտը, ասեց.— Ա՜յ դև, ավալ քվորս կառնես փորդ, ընենց կփչես, որ ավալվանից զվարթ դուս գա։ Ասեց ու դևի մոր անգաջը բռնեց։

Դևի մերը քվորը քաշեց փորը, ընենց փչեց, որ ավալվանից էրկու անքամ ավելի զվարթ էիավ:

Ասեց. — Էս ախպորս էլ կառնես ու ընենց կփչես, որ ավալվանից զվարթ ըլնի։

Դևի մերը առավ փչեց, էն էլ զվարթացավ։

Ասեց. — Էս մեկ ախպորս էլ առ փչի՛, թող զվարթանա։

Ընրան էլ առավ, փչեց։

Ասեց. — Էկեք ըստեղ ախպըրտինք, — ասեց, — որ ես ընկնեմ սրա ձեռը, կարա՞ք ինձ հանի սրա փորիցը։

Ախպերտինքը շատ ղոչաղացան, ասեցին. — Ի՞նչ կա, կկոտորենք, կհանենք։

Ասեց. — Դե որ ըտենց ա, ես ինձ քցում եմ, հանեք հա՜։

Ասեց ու ինքն իրան քցեց դևի մոր բերանը։

Դևը կուլ տվեց կոնդին։ Ախպերտինքը թափեցին վրեն, ասեցին. — Հանի՛, հանի՛։

Չհանեց, ընկան վրեն սըպանեցին, փորը ճղեցին՝ չքթան։ Մնացին մաթալ, թե ախպերը ինչ էլավ։ Դրին ղիմա-ղիմա կոտորեցին` չքթան։

  1. Պարան (ծանոթ. բանահավաքի):