Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/103

Այս էջը հաստատված է

Տղեն ձին բրախեց, խոզերն առավ, էկավ տուն։ Էկավ տուն, տեհավ դափ ու զուռնա, չրաղդան, ուտի՜լ, խմի՜լ, քեֆ անի՜լ։ Թագավորի պուճուր աղջիկը մի լավ խոնչա շինեց, վե կալավ էկավ, նստեցին, իրար հետ անուշ արեցին։

Թագավորը կնկանը պատմեց, թե մի սիպտակ ձիավոր եռեսուն ձիավորով էկավ դևերին ջարդեց, էդ ձիավորին բռնեցին, կուռը յարալու էր էլե, իրա այլուխը հանեց, կապեց. կապեց, ուզում էր բերի տուն, ձիուն օրզանդվով տվեց՝ փախավ։

Թագավորի կնիկը ծիծաղում ա։

Թագավորը հարցնում ա.— Ի՞նչ ես ծիծաղում։

Ասում ա.— Քու ասած ձիավորը մեր Խոզարածն ա։

— Ի՜նչ ա ասում:

— Դրուստ եմ ասում, առավոտը կանչա՛, հարցրա՛:

Թագավորը ղրկեց էն հրոպպեին կանչեց, տեհավ թևը կապած ա, քանդեց՝ տեհավ իրա այլուխը, ասեց.— Էս ի՞նչ բան ա։

Ասեց.— Եբոր թագավորի տղեն կըլնի խոզարած, վեզրի տղեն կըլնի թագավորի տղա, պարզ բան ա թագավորի տղեն իրան կտա գժությունի։ Չես հավատում՝ կանչա քու թագավորի տղին, տե՛ս իմ բազմանդը նրա կռին ա՞, թե չէ։

Թագավորը կանչում ա փեսին, տենում ա, որ կռան բազմանդը դրանն ա, ձեռաց ձեն ա տալի․— Ջանլա՜թ։

Ջանլաթները գալիս են, գլուխը կտրում։

Բաղմանդը հանըմ ա տալիս տղին, ասում.― Իմ պուճուր աղջիկն էլ քե՛զ փեշքաշ։

Օխտն օր, օխտը գշեր հարսանիք են անում, պսակում։ Մի հինգ օրից եդը կնկանը առնում ա՝ էթում ա իրա երկիրը, տենում ա հերը մեռած ա ըլնում, ինքը նստում ա թագավոր:

Նրանք հասան իրանց մուրազին, ինչ մարդ էլ կարոտ ա՝ հասնի իրա մուրազին։

Ասսանից իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին մինն էլ՝ անկաջ դնողին։