Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/12

Այս էջը հաստատված է

Վերջը որ տղեն շատ ա զոռում, աղջիկն ասում ա․- Ինձ անկաջ չե՛ս անում, համա տե՛ս, քու աղպրտինքը քեզ պտի մուխաննաթություն անեն։ Մարդ ա, թե որ ըտենց մի բան ըլնի, չե՛ս վախենա․ կէթաս ուրբաթ օրը, ըստե մի աղբուր կա, էդ աղբրի վրեն կնստես։ Մըկ էլ կտենաս իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր, որ էդ աղբրիցը ջուր խմեն։ Դու քեզ կքցես աղաք Սևի վրեն, Սևը կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սիպտակի վրեն՝ Սիպտակն էլ քեզ Լիս աշխարհ կհանի։ Համա չըլնեմ-չիմանամ աղաք Սիպտակի վրեն ընկնես․ թե չէ Սիպտակը քեզ կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սևի վրեն՝ Սևն էլ քեզ Մութն աշխարք կհանի։

Աղպրտինքը պարանը կախ են տալի։ Տղեն պուճուր քվորը կապում ա պարանիցը։

― Էս էլ ի՛նձ,― ասում ա,― աղպրտինք, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, տենում, որ էս պուճուր քիրը քոմմքին էլ գլխեց իրա սիրունությունովը։ Իրար մեջ միտք են անում, թե՝ մեր պուճուր աղպերը էսքան ղոչաղություն արեց, էս թավուր էլ սիրուն աղջիկ ա տանում․ բա՛ մենք ի՞նչ էրեսով էթանք մեր հոր կուշտը․ բա՛ մեզ հմար ամոթ չի՞։ Էկե՛ք պարանը կտրենք, նրան ֆորումը թողանք․ էթանք մեր հորն ասենք, թե․ «Իրեք դևին էլ մենք ենք սպանե, էսքամ խազինեն էլ բերե։ Մեր պուճուր աղպորն էլ,― կասենք,― դևերը կերել են»։

Իրար մեջ խոսք են կապում, պարանը կախ տալի։ Պուճուր աղպերը պարանը կապում ա մեջքիցը։

― Աղպրտի՛նք,- ձեն ա տալի,- դե հմի ի՛նձ քաշեք։

Աղպրտինքը մի պուճուր տեղ քաշում են, քաշում՝ մի ղաֆիլ պարանը կտրում։ Պուճուր աղպերը դըրըմփալեն էլ եդ ընկնում ա ֆորը։ Էրկու աղպերով իրանց զադը-մադը հավաքում են, գալի իրանց քաղաքը։

― Ա՛յ որդիք, բա ձեր պուճուր ա՞ղպերն ուր ա,― հարցնում ա թագավորը։

― Բա չե՛ս ասի, ա՛յ հեր․ նրան դևերը կերան։ Էսքամ խազինեն, մալ ու դովլաթն էլ էն դևերինն ա․ մենք էրկսով նրանց սպանեցինք, ունեցած-չունեցածներն էլ վե կալանք բերինք։

Խեղճ հերն էլ, բեխաբար, աղպորտանց խոսքին հավատում ա։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք պուճուր աղպորիցը։

Պուճուր աղպերը մնաց ֆորումը մենակ․ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ՝