Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/154

Այս էջը հաստատված է

— Էդ ղշի տեղը,— ասեց աստոծ,— հենց էդ ծովն ա, որ կա, որ ընդիան բաց թողամ՝ արար աջխարքը քար ու քանդ, բրիշակ կանի: Ըսենց էլ կէթաս կասես իրան:

— Տեր աստոծ,— ասեց Չոփչին,— պրծա. էլ գանգատ չունեմ:

Եննա ասսու ձեռը պաչեց, թողաց եդ դառավ էլ էն ճամփովը, որ ճամփով որ էկել էր:

Էկավ, էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ էն անտակ ծովի ղրաղը:

— Չո՛փչի աղպեր,— հարցրեց ղուշը,— ասսուն տեհար, իմ գանգատն արե՜ցիր։

— Հա՛, ղո՛ւշ աղպեր, տեհա, գանգատդ արեցի։ Աստոծ ասեց. «Նրա տեղը հենց էդ ծովն ա, որ կա, ընդիան որ թողամ արար աշխարքը քար ու քանդ կանի»։

Ասեց, տվեց անց կացավ։ Էկավ, էկավ, էկավ, հասավ էն աղջրկերանց քաղաքը: Հարց ու փորձ արեց, նրանց գտավ:

— Աստոծ լսեց ձեր գանգատը,— ասեց,— հրամայեց որ էրկըսիդ էլ տանեմ մեր քաղաքը ընդե մարդի տամ։ Հմի ի՞նչ եք ասում. կպա՞ք էթանք։

— Կգանք, խի՞ չենք գա,— ասեցին,— ասսու հրամանն ա՝ ինչ կարանք ասի։

Վե կացան հեննեն էկան։ Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մեջի միջին էն էրկու ղաթիրը ռաստ էկան:

— Չո՛փչի աղպեր,— հարցրին,— ասսուն տե՞հար, մեր գանգատն արե՞ցիր:

— Հա՛, տեհա,— ասեց։

— Բա ի՞նչ ասեց։

— Ես նրանց ստեղծել եմ,— ասեց,— որ մարդկերանցը պետքը գան, բեռ շալակեն, բան անեն: Ուզում են,— ասաց,— աղաք արա՛, տա՛ր բանացրա՛ մեջքների յարեն ալբիալը կլավանա: Է՜, կգա՞ք տանեմ։

— Կգա՛նք, խի՞ չենք գա,— ասեցին։

Չոփչին էն սհաթը ղաթրների բերանը գյամ դրեց, մինը մի աղջկանը տվեց, մինը մեկելին, նստեցին՝ ընկան ճամբա։ Նստելու բաշտան՝ էրկու ղաթրի յարեն էլ ալբիալը սաղացավ։

Էս մեր Չոփչին ա՝ էկա՛վ, էկա՛վ, էկա՛վ, շատն ու քիչն աստոծ գիտա, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի