Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/175

Այս էջը հաստատված է

Ուզում ա աղջիկը չտա Մոթալին, համա աղջիկը ինքը իրա բերնովն ա ասում.— Չէ՛, ա՛յ հեր. ինչ որիս ա, ինձ ղաբուլ ա. ես պտի դրան առնեմ, հալբաթ դրա միջին մի հունար կա:

Թագավորն էլ ի՛նչ պտի ասեր, որ աղջիկը ինքը ղաբուլ էր։ Բերեց էրկսին էլ նշան դրեց՝ պսակեց, օխտն օր, օխտը գշեր հարսանիք արեց: Պսակից եդը Մոթալը թագավորի աղջկանը վե կալավ, տարավ իրանց տունը։

Ասենք, թագավորի աղջիկն ու Մոթալը իրար հեննա խոսում ին, զրից անում՝ համա թագավորի աղջիկը չէր իմանում, թե Մոթալի միջին ինչ թավուր զադ կա: Մի օր էլ, որ մարդ ու կնիկ մենակ ին մնացե տանը, Մոթալը խրխու միջիցը դուս էկավ. դուս էկավ, ի՜նչ դուս էկավ. մի սի՛րուն, նա՛շխուն, բոյ ու բուսաթով տղամարդ, որ չուտեիր, չխմեիր՝ հենց նրան թամաշ անեիր, ի՛նչ ասեմ, մի խոսքով թագավորի աղջկանիցը սիրուն։

Թագավորի աղջիկը էս որ չտե՞հավ, էն սհաթը վազեց փաթըթվեց Մոթալի ճտովը, լաց էլավ.— Տնաշեն,— ասեց,— դու որ էս թավուր սիրուն տղամարդ իր, բա խի՞ իր մեզ ըսենց լեղաճաք անում, թողում. բաս արի՛, թե՛ղ, էս սհաթին էթանք հորն ու մորս կուշտը՝ մի տենան, նրանք էլ ուրախանան։

— Չէ՛, ա՛յ կնիկ, չէ՛. ես ըսենց եմ ստեղծվե. աստոծ հրամայել ա, որ հուր-հավիտենական ես էս խրխու միջիցը դուս չգամ, խալխին չէրևամ: Ասենք դո՛ւ, հերն ու մերդ ինձ տենաք՝ բան չկա. համա ուրիշ մարդ չպտի տենա, թե չէ վերջը փիս կըլնի։

Թագավորի աղջիկը էն սհաթը գնաց հորն ու մորն ասեր իրա տեհածը։ Հերն ու մերը ուրախացան, աշխարով մին էլան. համա խեղճերը չին իմանում ի՛նչ անեն, որ Մոթալը էլ խրխու մեջը չմննի։

Վերջը միտք արին, որ մի օր թունդիրը վառեն, Մոթալին բռթեն քցեն մեջը, բալի խրխին էրվի՝ պրծնի: Ըտենց էլ արին, թունդիրը լավ թեժ վառեցին ու Մոթալին բռնեցին քցեցին կրակի մեջը։ Խրխին էրվեց, համա խեղճ Մոթալին չկարացին եդ կրակի միջիցը հանի. ինքն էլ խրխու հեննա էրվեց, մնձրվեց՝ քուլ դառավ։ Շատ գլխներին վա՛յ տվին, համա էլ որդե՝[1] բանը բանից անց էր կացե։

Մի քիչ կացան՝ տեհան էն քլի միջիցը մի նա՜շխուն, սի՜րուն աղունիկ դուս էկավ, թռավ իրանց երդկի վրա նստեց։

  1. Տպագիր տեքստում՝ ուր, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):