Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/177

Այս էջը հաստատված է

Ասեց.— Նստեմ էս կերակրներիցը մի կուշտ ու կուռ էլա ուտեմ։

Համա խեղճը հենց ո՛ր կերակրի վրեն ձեռ դրեց՝ տեհավ ամանը շուռ էկավ, թափվեց։ Մախլասի, ի՛նչ արեց, չարեց՝ չկարաց էն կերակրներիցը բերանը զադ դնի՝ մնաց էլ եդ սոված:

— Էրևում ա,— ասեց,— որ էս կերակրները մի մարդի հմար են հազրե. դու արի՛ ես մննեմ էս բուխարին, տափ կենամ. տենամ ո՞վ ա գալի էս կերակրներիցը ուտում:— Մտավ բուխարին՝ տափ կացավ։

Անցկացավ մի սհաթ, էրկու սհաթ՝ մըն էլ տեհավ էկան իրեք սիրուն, նաշխուն աղունիկ, խրխիքը հանեցին վըրներիցը՝ տեհավ իրեք ջահել-ջիվան տղերք։ Նստեցին էդ սուփրի վրեն, կերան, մեր Մոթալն էլ սրանց միջին էր, կերան պրծան, եննա իրար կենաց խմեցին։

Որ դորը Մոթալին էկավ՝ թասը[1] գինի լցրեց, ասեց.— Ըս էլ խմենք է՛ն թագավորի ու նրա աղջկա կենացը, որ ինձ էս օրը քցեցին,— ասեց ու դարդկեց թասը: Թագավորի աղջիկը բուխարուց էս քոմմա տենում էր։

Աղջիկը էնքամ կենում ա, որ հացները ուտում են պրծնում, ուզում են էլ եդ իրանց խրխիքը հագնի, թռնի՝ էն սհաթը բուխարու միջիցը դուս ա գալի, Մոթալի ճտովն ընկնում, փաթթվում։

— Քե՛զ էլ մեղա՜, քու ստեղծողին էլ մեղա՜, ի՛նչ էլավ՝ էլավ, բա՛ն չկա,— ասում ա ու աղբրի պես արտասունքը աչքերիցը թափում։

Մոթալը կնկանը բաշխում ա ու էրկսով աղունիկ են ըլնում՝ թռնում էլ եդ իրանց երկիրը:

Էս վախտերքը էն Մարմար քարը աշըղ էր դառե, սազն առե ձեռը՝ աշխարե-աշխար, երկրե-երկիր ընկե, որ Մոթալին գտնի, իրա ինադը նրանից հանի, որ խրխուն լավ մուղաթ չէր կացե՝ էրիլ էր տվե: Որդե էթում էր, ո՛ր մի սազին չէր տալի, հեննեն ձեն հանում՝ սա՛ր, քա՛ր, քո՛լ լացացնում էր, թողում, մի խոսքով, հենց իմանաս բերնիցը կրակ էր թափում: Լսել էր, որ Մոթալը էն գյուլլի բազումն ա՝ վեր էր կացե էկե ընդե. համա ասել ին, որ իրա

  1. Տպագիր տեքստում այս բառի փոխարեն եղել է՝ բաս, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):