Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/193

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ անեմ, ո՛ւստա ջան, քյասիբ ենք, անճար ենք. էկել եմ մուննաթ անեմ՝ տղիս տաս, տանեմ:

— Ախար ես քեզ դաստախուն տվի, որ քանի սաղ ու կենդանի իք՝ ձեզ հերիք էր, ի՞նչ արիք:

— Բա չես ասի, ո՛ւստա ջան, ըն էլ թագավորի կնիկն ա էկե, կնկանս խաբե, ձեռիցը խլե տարե. հմի մնացել ենք քյաֆրի ֆողումը։

— Բաս որ ըտենց ա,— ասում ա,— կա՛ց, ես գալիս եմ։— Ասում ա ու ալբիալը սկվում ջրի տակը, մի պուճուր կենում, դուս ա գալի մի դդում ձեռին։

— Ա՛ռ,— ասում ա,— սրանով համ քու էշը եդ կառնես, համ քու դաստախունը:

— Հալբաթ,— ասում ա,— էս դդումը մի հունար կունենա. ասա՛, որ մընք էլ էնու գյորա ժաժ գանք։

— Տե՛ս, սրա հունարն էս ա։ Վե կունես կէթաս աղաք համամչու կուշտը, կասես. «Բե՛ էշս տու՛»։ Տվեց՝ լա՛վ, չտվեց՝ դդմին կասես. «Քո՛թակ տվեք». էն սհաթը նրա միջիցը էրկու ֆոգի դուս կգան, մարդի ձեռին մի-մի դագանակ. կքաշեն դրան տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, էնքամ կտան, ալիր-աղցան կշինեն, ընչանք կէթա ինքն իրա խոշովը էշդ կբերի կտա քեզ։ Նոր կասես. «Բո՛լ ա», էլ եդ էն մարդիկը կմննեն դդումը։ Էշդ որ առար պրծար, եննա կէթաս թագավորի կնկա կուշտը, կասես. «Դաստախունս տո՛ւ»։ Տվեց՝ հո լավ, չտվեց՝ էլի դըդըմին կհրամայես. «Քո՛թակ տվեք»։ Միջի մարդիկը, դագանակները ձեռներին դուս կգան, սրան էլ էնքամ դըրբոց կտան, ընչանք ինքն իր ա խոշովը կէթա դաստախունը կբերի կտա քեզ: Նոր կասես. «Բո՛լ ա», էլ եդ կմննեն դըդումը։ Դե հմի գնա, էլ չգաս, ընչանք տղիդ վադեն թամմի։— Ասեց ու ալբիալը սկվեց ջրի տակը։

Էս մարդն ա՝ դըդումն առավ, ուրախ-ուրախ ընկավ ճամփա, դպա իրանց գեղը։ Էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին ինքն իրան միտք արեց. «Արի՛,— ասեց,— մի փորձեմ տենամ էս դըդըմի միջին ի՞նչ կա. բալի ուստեն խաբել ա»։ Կաննեց, դըդումը դրեց գետինը, ասեց, «Քո՛թակ տվեք»։ Ասեց թե չէ, մըն էլ էն տեհավ դըդըմի միջիցը էրկու ֆոգի դուս էկան՝ մարդի ձեռին մի-մի դագանակ, դե՛ս մտիկ տվին, դե՛ն մտիկ տվին, տեհան նրանից սավայի ուրիշ մարդ չկա, քաշեցին դրան տո՛ւր