Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/196

Այս էջը հաստատված է

խուրջինը քցում ուսը, փետն առնում ձեռը, ընկնում ճամփա։ Օխայ-Բաբու աղջիկը զաթի իմաստուն էր, ալբիալը իմանում ա սրա գալը, տղին թաքուն կանչում ա, տանում իրանը բաղը։

— Տղա՛,— ասում ա,— ըսօր պտի հերդ գա քեզ տանի։ Ինչ որ քեզ սարվացրել եմ՝ գիտաս հո գիտաս, մնում ա մի էրկու բան՝ հրես ըն էլ կասեմ, որ անես՝ գլուխդ փորձանք չի գա։ Հորս ադաթն ա,— ասում ա,— ինչ աշկերտ ունենա, որ վադեն թամմեց, պրծավ՝ պտի վերջը նրան ըսպանի. համա ինձ որ անկաջ անես, ինչ ասեմ՝ անես, քու մի մազն էլա չի թեքվի: Մին՝ ո՛ր ինչ կդառնաս՝ ձի, ուղտ, ալապստրակ, մի խոսքով ինչ որ կըլնես, քեզ կտանեն ծախելու, թամբահ արա գյամդ, յա նոխտեդ հեննեդ չտան, թե չէ իմաց կաց՝ եննա ուզենաս իսան դառնա, ինչ անես-չանես, չես կարա, հուր-հավիտենական հենը ընենց կմնաս. վրա էրկուսն էլ՝ որ քեզ ում ուզում են ծախեն՝ աչքերը ճղրիկ մարդի չծախեն։ Հրես էս էրկու բանն ի ուզում քեզ ասի. մնացածն էլ հո քոմմա դու գիտաս, էլ ինչ ասեմ։

— Ա՚ղջի,— ասում ա տղեն,— դու որ ինձ էսքամ փորձանքից պրծացրիր, էսքամ լավություն արիր, ո՞նց անեմ, որ տակիցը դուս գամ։

— Քու սիրուց սավայի զադ չեմ ուզում քեզանից,— ասում ա աղջիկը։

— Ասսու կշտին շարթ ըլնի,— ասում ա տղեն,— թե սաղ մնացի՝ ես քո՛ւնն եմ, դու՝ ի՛մը։

Տղա ու աղջիկ ըստե իրար ճտով են փաթթվում, տղեն արտասուք թափում, իրար հեննա մնաս բարով անում, թողում գալի տուն։

Գանք խաբար տանք տղի հորիցը։

Գալիս ա գալի, հասնում ջրի ղրաղը, ջրիցը մի բուռը վեր ա ունում խմում, ասում. «Օխա՜յ»։

Ալբիալը ուստեն դուս ա գալի.— Հը՜ խե՛ր ըլնի,— ասում ա,— չըլնի՞ էկել ես տղիդ տանես։

— Հա՛, ո՛ւստա ջան,— ասում ա,— վադիցը դեռ հլա կես տարի էլ անց ա կացե, էկել եմ տանեմ:

— Լա՛վ,— ասում ա,— կա՛ց, էթամ բերեմ։— Կասի ու ալբիալը