Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/209

Այս էջը հաստատված է

զար. դուզ տանում ա մի սառաֆի կուշտ, հանում ա քարը սառաֆին շանց ա տալի ասում ա.— Չէ՞ս առնի էս քարը։

Սառաֆը որ չի տենում էդ անգին քարը, խելքը էթում ա՝ էնքա՛մ հավանում ա, ասում ա.— Խի՞ չեմ առնի, զաթի ես էլ ըդենց բարի ի ման գալի, գինն ի՞նչ ա։

— Ի՛նչ արժողությունն ա, էն տու,— ասում ա կնիկը։

— Հարիր մանեթ կտամ,— ասում ա սառաֆը:

Կնիկը հենց իմանում ա իրա վրա ծիծաղում ա, ասում ա.— Ի՞նձ ես ձեռ առե։

— Հինգ հարիր կտամ,— ասում ա սառաֆը ու ջիբիցը փողը հանում ա, համըրում։

Կնիկը ուրախ-ուրախ փողը վերնում ա լցնում ջեբը, քարը տալի սառաֆին, էթում։ Էթում ա բազար, է՛ս յան ա ման գալի, է՛ն յան ա ման գալի, ի՛նչ որ պետք ա առնում ա, էրեխեքանց հմար շորեր, իրա հմար մաշկներ, շորեր, մախլաս՝ ի՛նչ որ պետքն էր, քոմմա առնում ա, էթում ա տաք կերակուր էփում, ուտում են, խմում, քեֆ քաշում, պառկում քնում։

Օրենը մի օր էս տղեն մորիցը թաքուն վեր ա կենում էթում բազար, դուզ մի սառաֆի կուշտ: Տղեն էթում ա մի էրկու քար ա ծախում՝ հատը էրկու-իրեք հազար մանեթով։ Էթում ա բանահի, խառատի կուշտ, բաբշում ա, որ էգսի օրը գան իրանց հմար մի ձեռք լավ տներ շինեն։ Թողում ա գալի տուն։

Դրուստ որ, էգսի օրը էն բաշտեն ուստերը իրանց ֆահլեքանց հեննա գալիս են սրանց տները շինում։ Մի շաբթումը մի էնթավուր տներ են կայնացնում, որ տենողի խելքը էթում էր։ Տղեն բերում ա դրանց հաշիվ-մաշիվ վերջացնում, ուստեքանց ճամփու դնում.

Իրիկունը հերը գալիս ա, տղեն ասում ա հորը.— Ա՛յ հեր, բոլ ա չոբանություն անես, մեզ ընքան մալ ու դոլվաթ ունենք, որ քանի սաղ ու կենդանի ենք ուտենք չի հատնի. ուր մնաց, որ քոմմքս էլ հասել ենք. ա՛յ մի-մին ախպորտանցս պսակենք, մի-մի գործի դնենք, մեզ հմար էլ դինջ ապրենք, զաթի քու էլ դինջանալու վախտն ա։

Հերը տղի խոսքին շատ ա հավանում, վեր ա կենում տղի ճակատը պաչում, օրհնում, որ ըդենց բարի ժառանգ ա, ուրախանում, աշխարովը մին ա ըլնում։

Բերում են ամեն ամիս մին֊մին տղերքանցը նշան դնում,