Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/215

Այս էջը հաստատված է

15. ԳԵՂՑՈԻ ՏՂԵՆ ՈԻ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՂՋԻԿԸ

Կըլնի չիլնի մի Գեղցի։ Էդ Գեղցին ըսկի զադ չի ունենա, թաք մինուճար, մի պուճուր էրեխա կունենա։

Օրեն մի օր էս Գեղցին բահը կդնի ուսին, կէթա իրանց արտը ջրելու: Կէթա կհասնի արտի ղրաղին, ի՞նչ կտենա՝ հրես էրկու օձ իրար հեննա կռիվ են անում: Մի օձը էնքամ մի Սիրուն, նաշխուն ա ըլնում, որ մարդ հենց ուզում էր կաննի թամաշ անի, կասենաս ըսկի օձ չըլներ. համա մինը՝ Սև, մուրտառ օձ էր, որ մարդ զզվում էր թամաշ անի։

Էդ էրկու օձը ընե՜նց են իրար հեննա կռվում, ընե՜նց են կռվում, որ էլ չէլած: Քիչ էր մնում, որ Սև մուրտառ օձը էն նաշխուն Սիրուն օձին քրքրի իրա կատաղությունիցը։ Էս որ Գեղցին չի տենո՜ւմ՝ վրա ա պրծնում էն Սև օձին ընենց բահով տալիս գլխին, որ հենց տեղնուտեղը ջնջխում ա թողում։

Սիրուն օձը ուրախանում, աշխարով մին ա ըլնում, որ էս Գեղցին իրան էն մուրտառ օձիցը ազատեց։ Գալիս ա մոտ, Գեղցուն ասում.— Ես որ կամ օձերի թագավորի աղջիկն եմ, արի էթանք հորս կուշտը․ որ քեզ կհարցնի, թե. «Ի՞նչ տամ, որ աղջըկանս ազատել ես», դու կասես. «Զադ չեմ ուզում. ինձ տո՛ւր Ֆասը, Շվին ու Քիսեն»։

Մեր Գեղցին օձի ետևից էթում ա, էթում ա, էթում ա՝