Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/216

Այս էջը հաստատված է

տենում ա հրես մի մենծ օձի բուն. օձը մննում ա իրա բունը, Գեղցուն ասում ա.— Դու ըտե կա՛ց, ես հորս դուրս կղրկեմ։

Գեղցին մնում ա մի սհաթ, Էրկու սհաթ, իրեք սհաթ, մին էլ ի՞նչ ա տենում՝ հրես էս օձի բնիցը մի եքա Շահմար, կարմիր օձ ա դուս գալիս։

Դուս ա գալի Գեղցուն բարով ա տալի, ասում.— Շնորհակալ եմ, ա՛յ աղպեր, որ իմ աղջիկը պրծացրել ես էն օձիցը. ուզա՝ տամ, ինչ որ ուզում ես։

Գեղցին ասում ա.— Զադ չեմ ուզում քեզանից՝ մի Ֆաս, մի Շվի, մին էլ մի Քիսա:

Էն սհաթը օձը կէթա կբերի, կտա Գեղցու ուզածները ու էլի կէթա կմննի իրա բունը:

Գեղցին էլ թողում ա էթում իրա արտի ջրի վրեն։ Որ իրիկունը պրծնում ա արտը ջրելուցը, էթում ա տուն. էն Քիսեն, Ֆասը ու Շվին վերնում ա բցում՝ իր անց մի ջախլախ ղութի ունեին, նրա մեջը, մտքում ասում ա. «Թող մնա ըստոնք ըստե, հալբա՛թ մի օր պետքը կգա»։

Ըսենց անց ա կենում մի վախտ։ Գալիս ա օրեն մի օր էս Գեղցին հիվանդանում ա, վեր ընկնում տեղով-բարձով, երկար հիվանդ ա դառնում խեղճ կնկա գլխին:

Ըսենց պառկում ա մի վախտ, էրկու վախտ, վեր ա ընկնում մեռնում։

Խեղճ կնիկը սև օրով էրեխան պահում ա մենծացնում։

Եր էրեխեն մի քիչ թափնովանում ա, խելքը գլուխն ա գալի, մորը ասում ա.— Ա՛յ նանի, մեղք ենք մենք՝ ընենց դառը օրով ապրենք, վե կենամ էթամ ղարբություն, բալի փող աշխատեմ, բերեմ գլուխ պահենք։

Մերն ասում ա.— Դու գիտաս, ա՛յ որդի, որ ուզում ես գնա։

Տղեն ա՝ ուրախ-ուրախ ճամփի թադարեք ա տենում, որ ընկնի ճամփա։

Բիրդան միտն ա ընկնում, մորը ասում ա.— Նանի ջա՛ն, նանի, մի Ֆասից, զադից չկա տանը, տա՛ս համ ճամփին կդնեմ գլուխս, համ էլ առու-մառու պատահելուս ջուր կխմեմ։

Մերը ասում ա.— Եսի՞մ, ա՛յ որդի, հերդ քու քորփա վախտը մի օր Ֆաս բերեց, ո՞վ ա գիտում ո՞ր պուճախներն ա ընկե, յավաշ ման գամ գտնեմ, տա՛ր։