Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/221

Այս էջը հաստատված է

ղոշուն ա լցվում սաղ հանդը, որ ասեղ քցելու տեղ չկար։ Ասում ա. «Հլա՝ թազա փչեմ, տենամ սրանք ի՞նչ են անում»: Թազա փչելու բաշտան սաղ ղոշունը անէրևույթք են ըլնում, ասում ա. «Էս լավ էլավ, էս Շվին թագավորի աղջկա հախիցը կգա»: Թազադան ընկնում ա ճամփա էն թագավորի երկիրը։

Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչը աստոծ գիտա, հասնում ա թագավորի երկիրը։ Հանդումը կաննում ա ու Շվին բռնում դուզ դպա թագավորի ամարաթն ու փչում ա։

Փլելու բաշտան սաղ թագավորի երկիրը ընե՜նց մի ղոշնով լցվում ա, որ ո՛նչ թե մի թագավորի ղոշո՛ւն, տասը թագավորի ղոշուն էլ իրար գլխի հավաքեին, էնքամ չէր ըլնի:

Թագավորը իրա նազիր-վեզիրի հեննա կմնա շշմած, թե էս որդիան լցվեց էս ղոշունը իրանց երկիրը. յա թե չէ ի՛նչ հնարք անեն, որ դրանց ցրվեն։

Նո՛ր էն դհիցը աղջիկը կասի.— Դուք ըսկի դարդ մի՛ք անի, կա՛ չկա՛, էս քոմմա էն Գեղցու բաներն ա։ Ես էթամ աղաքը կառնեմ, էլի մի ֆանդով թլիսմը կիմանամ։

Թադարեք ա տենում, վե կենում էթում ա տղի հավարին։ Կէթա, կէթա կհասնի տղին. էլի քեֆ ուրախություն կսարքի, տղի գլուխը կգլի, թլսմի հունարը կիմանա. տղի քեֆը որ լավ կչաղանա, աղջկանը կասի իրա հունարը. կնստի մին-մին նաղլ կանի, ոնց որ ես ձեզ նաղլ արի.— Թե չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, իմ քոմմա հունարը էս Շվին ա. էս դհիցը փչում եմ՝ ղոշունը թոփ ա ըլնում, թարս դհիցը փչում եմ՝ քոմմա էլ եդ են էթում։

Աղջիկն ա՝ ուրախանում ա, աշխարքովը մին ա ըլնում. էն սհաթը տղին մի ֆանդով դեղը խմացնում ա քնացնում, Շվին վերնում ու յա՜լա դպա իրանց տուն։ Էթում ա թարս ա փչում՝ քոմմա ղոշունն էլ անէրևույթք են ըլնում։

Նո՛ր թագավորը է՛լ լավ-լավ փեշքաշներ, է՛լ լավ-լավ շորեր առնիլ տղջկա համար, ընե՜նց զարդարում ա աղջկանը, ոնց որ մի ոսկու ծառ։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք Գեղցու տղիցը:

Ըսենց քնում ա մի էրկու օր. բիրդան որ չի զարթնում տենում ո՛նչ Շվի կա, ո՛նչ թագավորի աղջիկ, էն սհաթը մատը կծում ա, թե. «Բալի ըս էլ իրեք հեննա թագավորի աղջիկը իմ գլուխը օյին