Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/233

Այս էջը հաստատված է

գնացիր աղաք ընկար, ծիծաղելոն, ուրախանալոն տարար ընչանք գերեզմանները։ Ասա տենամ՝ խի՞ իր ըտենց անում. լաց ըլնելու տեղակ՝ խի՞ իր էնքամ ուրախանում:

— Աղա՛ ջան,— ասում ա նոքարը.— ես ընդուր ի ուրախանում, որ էդ տղի ֆոգին արդար էր, պտի էթար արքայությունի փայ ըլներ։ Խալխը որ լաց ին ըլնում, անխելք ին, էսքամը չին հասկանում:

— Լա՛վ, էդ էդ։ Բա որ ըտիան գնացինք մի ուրիշ դեղ, ընդե էլ մի ծեր, գզրզված մարդ ին տանում թաղելու՝ նրա վրեն խի՞ իր էնքամ սուգ ու շիվան անում, լաց ըլնում. մի բան որ նրա հայ–հայը գնացե, վա՛յ-վա՛յն էր մնացե՝ հենց նրա հալալ մեռնելու վախտն էր։

— Աղա՛ ջան, էն ծեր մարդի հմար ես ընդուր ի լաց ըլնում, որ նրա մեղքը շատ էր, հենց ոտով-գլխով պտի էթար դժոխքի կրակի միջին էրվեր, փոթոթվեր։ Խալխը անխելք ին՝ չին հասկանում, թե չէ նրանք էլ ինձ հեննա լաց կըլնեին։

— Շա՛տ լավ, ըս էլ դեն դնենք: Բա որ ընդիան գնացինք մի ուրիշ դեղ, ընդե էկան մեզ հարսանիք կանչեցին, վե կացանք գնացինք. որ հաց կերանք պրծանք, դու խի՞ նրանց մի ամանը գողացար։

— Աղա՛ ջան, էդ հարսանքատանը ինչ կար, չկար՝ քոմմա հալալ աշխատանքով էր արած. համա էդ մի ամանը գողանովի էր: Ընդուր հմար էլ ես վե կալա, բերի՝ որ հալալը հարամի հեննա չխառնվի։ Ըս էլ ըսենց։ Դե ասա՛ տենամ, աղա՛ ջան, է՞լ բան ես ուզում հարցնի, թե պրծար։

— Պրծա՛,— ասեց,— հենց ըստոնք ին, որ ասեցի։

— Դու պրծար, աղա՛ ջան, դե հմի էլ թո՛ղ ե՛ս ասեմ։

— Ասա՛,— ասեց թագավորի տղեն։

— Աղա ջան,— ասեց,— քու էլ մի՞տն ա, որ մի օր էկար մեյդանը, տեհար մի մեռել քցել են գետինը, հենց ով հասնում ա՝ տալիս ա։ Հարցրիր. «Խի՞ էք տալի»։ Ասեցին. «Մեզ փող ա տալու, սաղ վախտը չկարացինք առնի, հմի մեռել ա, ծեծում ենք, որ մեր փողի ինադը նրանից հանենք»։ Դու էն սհաթը հանեցիր քոմմքի պարտքը տվիր, գնացիր տերտեր կանչեցիր, տարար քու ծախսովը թաղիլ տվիր։ Ես որ կամ,— ասեց,— էն մեռլի Հրեշտակն եմ. ասսու հրամանովը ես էկա քեզ նոքար էլա, որ քու արած լավությունի