Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/245

Այս էջը հաստատված է

Թագավորը հարցնում ա․– Ա՛յ կնիկ, սիրտդ ի՞նչ ա ուզում, բերիլ տամ։

— Ըսկի զադ չէ՛. էն գառան մսիցը որ մի քանի թիքա ըլներ՝ կուտեի,— ասում ա պառավի աղջիկը:

— Բա՛ ասում ես քու հալալ աղպերն ա. հմի ղըմիշըդ ո՞նց ա գալի, որ ուզում ես մորթիլ տաս:

— Ի՞նչ անեմ, իմ ջանիցը հո՛ ազիզ չի. շատ էլ հալալ աղպերս ա, որ սիրտս նրա միսն ա ուզում։

Ասենք պառավի աղջիկը թագավորին շատ էր զոռում, որ գառին մորթիլ տա, համա թագավորի հենց իրա ղըմիշը չէր գալի, որ էնթավուր նաշխուն, սիրուն գառին մորթի․ իլլաքիմ որ գիտար՝ կնկա հալալ աղպերն ա։

Գառնիկ-աղպերը ըստե մնա՝ գանք խաբար տանք սրա քվորիցը:

Պառավը որ նրան քցում ա ծովը՝ էն սհաթը մի Սիպտակ ձուկը վրա ա հասնում, կուլ տալի։ Ձկան փորումը որ իմանում ա, իրա Գառն-աղպորը ուզում են մորթի՝ ամեն օր, գշերվա ժամերի վախտին, որ ժամհարը ժամը տալիս ա ըլնում՝ ծովի միջիցը ձեն ա տալի. «Ժամհա՛ր, դու քու ժամը սիրես, թագավորին կասես՝ իմ Գառնիկ-աղպորը սուրը չքաշի»:

Ըսենց իրեք հետ, ժամհարը գշերվա ժամը տալիս լսում ա. «Ժամհա՛ր, դու քու ժամը սիրես, թագավորին կասես՝ իմ Գառնիկ– աղպորը սուրը չքաշի»։

Ժամհարը մնում ա զարմացած, թե էս ի՞նչ ձեն պտի ըլնի. վեր ա կենում էթում թագավորին նաղլ անում։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— ըս էլ իրեք հետ, գշերվա ժամը տալիս՝ ծովի միջիցը մի ձեն եմ լսում, «Ժամհա՛ր, դու քու ժամը կսիրես, թագավորին կասես՝ իմ Գառնիկ-աղպորը սուրը չքաշի»: Չեմ գիտա, էս ի՞նչ բաս ա։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— էգուց գշերվա ժամը տալիս արի՝ ինձ էլ իմաց տու՝ գամ տենամ էդ ի՞նչ ձեն ա:

Ժամհարը գշերվա ժամը տալու վախտին, գալիս ա թագավորին կանչում։ Թագավորը ժամհարի հեննա գալիս ա ժամը․ հենց որ ժամհարը ժամը տալիս ա թե չէ, լսում ա՝ ղորթ որ մինը ձեն ա