Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/247

Այս էջը հաստատված է

19. ՀԱՐՍՆԵՐՆ ՈԻ ՏԱԼԸ

Ըլնում ա չիլնում մի թագավոր: Էդ թագավորին ունենում ա իրեք տղա, մի աղջիկ։ Թագավորի ծերացած ժամանակն ա ըլնում, կանչում ա իրա իրեք տղին, ասում ա.— Ա՛յ որդիք, ես մեռնում եմ, ձեզ մի վասիաթ ունեմ անելու։

Տղեքն ասում են.— Արա՛, ա՛յ հեր:

Ասում ա.— Իմ վասիաթը ձեզ էս ա, որ դուք իրեք աղպեր եք, մի քիր, էդ քվորը ընենց պտի պահեք, որ մի թոզ էլա չվեգա վրին:

Տղեքն ասում են.— Շա՛տ լավ, ա՛յ հեր, մենք իրեք աղպեր՝ մի քիր ունենք, էն էլ լավ չպահե՜նք։ Ընե՛նց պահենք, որ մեր աչքի լսիցն ավելի։

Հերն ասում ա.— Դե գնացե՛ք, աստված ձեզ օրշնի։

Հերը մեռնում ա։ Տանում են լավ հանդեսով թաղում են, գալիս են տուն, իրանց մենծ աղպորը դնում են հոր տեղը թագավոր:

Իրեք աղպերն էլ պսակված են ըլնում: Ըդոնց սովորությունը ըլնում ա ավի գնալ։

Ինչ որ անում են, քվորը հարցնում են.— Ա՛յ քիր, էս բանը պտի անենք, անե՞նք թե չէ։ Քիրը հոժարանում էր՝ անում ին, հոժարանում չէր՝ չին անում։

Մի տարի, էրկու տարի, ըդոնց կնանիքը տեհան, որ իրանց